Լոնդոնի Գետվիկ օդանավակայանում տասնյակ չվերթեր են չեղարկվել փոթորկի պատճառով
МЕЖДУНАРОДНОЕԼոնդոնի Գետվիկ օդանավակայանում 16 չվերթ Է չեղարկվել Քեթի փոթորկի պատճառով, եւս 24 ինքնաթիռներ ստիպված ուղարկվել են այլ օդանավակայաններ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Տեղատարափ անձրեւների եւ պոռթկուն քամու պատճառով իշխանություններն Անգլիայի հարավային մասում նաեւ սահմանափակել են երթեւեկությունը մի քանի ավտոմայրուղիներում եւ ժամանակավորապես փակել են կամուրջները:
Միացյալ Թագավորության Օդերեւութաբանական ծառայության տվյալներով՝ անցած գիշեր քամու թափը հասել Է վայրկյանում 34 մետրի:
Տարերքի հարվածի հետեւանքով զոհերի, տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկատվություն չկա: Այնուամենայնիվ, Անգլիայի մի քանի շրջաններում, ներառյալ Լոնդոնում, հայտարարվել Է վտանգի «նարնջագույն» մակարդակ:
Օդերեւութաբանները նախազգուշացնում են ծառերի հնարավոր տապալման եւ Էլեկտրականության ժամանակավոր անջատումների մասին:



