Ամենագեղեցիկ և սեքսուալ կանանց տգեղ ամուսինները (լուսանկարներ)
ЛАЙФԱյս տղամարդիկ շատ հեռու են գեղեցիկ համարվելուց, սակայն նրանց սիրահարվել են և սիրահարված են աշխարհի ամենագեղեցիկ կանայք: Պարադոքս է, բայց փաստ, երբեմն վանող արտաքինով ուժեղ սեռի ներկայացուցիչները կարողանում են գրավել հատկապես նրանց, ովքեր գլխավորում են ամենացանկալի և գեղեցիկ կանանց ցուցակը:
2009 թ-ին դերասանուհի Աննա Ֆերիսը շոկի ենթարկեց հասարակությանը` ամուսնանալով դերասան Քրիս Պրեթի հետ: «Նա այնքան լավն է, ես նրա հետ շատ երջանիկ եմ»,- նշել է դերասանուհին:

Կանադացի դերասանուհի և մոդել Մալին Ակերմանը վերջին 6 տարիների ընթացքում ամուսնացած է իտալացի թմբկահար Ռոբերտ Ցիկոնեի հետ:
1989 թ-ին հայտնի չեխ թոփ-մոդել Պոլինա Պորիզկովան «The Cars» խմբի լիդեր Ռիկ Օքսակի հետ: Մինչ օրս նրանք անբաժան են և դաստիարակում են իրենց երկու տղաներին:

Ավստրալիացի մոդել Քրիստի Հինզը 2009 թ-ին դարձավ 65 ամյա միլիարդատեր Ջեյմս Կլարկի կինը:


Եվս մեկ ոչ համապատասխան զույգ` մոդել Մարիսա Միլլերը և երաժիշտ Գրիֆին Գեսը: Նրանք ամուսնացել են 2006 թ-ին:

Սուպերմոդել և դերասանուհի Ստեֆանի Սեյմուրը 1995 թ-ին ամուսնացավ ապագա միլիոնատեր Փիթեր Բրանտի հետ:

Դերասանուհի Սալմա Հայեկը 5 տարի շարունակ սպասում էր ֆրանսիացի միլիարդատեր Ֆրանսուա Պինոյից ամուսնության առաջարկության, այն դեպքում, երբ նրանք դուստր ունեն: Ի վերջո 2009 թ-ին զույգն ամուսնացավ:

Երգչուհի Բեյոնսեն Ջեյ Զիի հետ սկսել է հանդիպել 2002 թ-ից և ամուսնացել 2008 թ-ին ապրիլի 4-ին:

Մոնիկա Բելուչին հաճախ է հիշում առաջին միտքը, որ եկել է Վենսան Կասելին առաջին անգամ տեսնելիս. «Սարսափելի տգեղ»,- մտածել է նա 1996 թ-ին «Բնակարան» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Սակայն ֆիլմի պրեմիերային նրանք ժամանում են ձեռք ձեռքի տված, իսկ երեք տարի անց ամուսնանում:


Ջուլիա Ռոբերթսն առաջին անգամ ամուսնացել է դերասան Լայլ Լովետիի հետ: 1993 թ-ին երբ դերասանուհին ամուսնացավ, նա փայլում էր և ճանաչվել էր որպես ամենագեղեցիկ դերասանուհի: Ոչ ոք չէր հասկանում, թե ինչպես է նա ամուսնացել Լայլի հետ: Հավանաբար այդ պատճառով նրանք 1995 թ-ին ամուսնալուծվեցին:


7 տարի (2005-2012 թթ) տևեց սուպերմոդել Հայդի Քլումի և երգիչ Սիլի ամուսնությունը: Այն համարվում էր համաշխարհային շոու բիզնեսի ամենաամուր ընտանիքներից մեկը:





