Հենրիխ Մխիթարյան. Շատ եմ դիտել Գլեբի խաղը եւ ինչ-որ բան սովորել եմ
СПОРТորտմունդի «Բորուսիայի» եւ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է, որ նախկինում հետեւել է բելառուս հայտնի ֆուտբոլիստ Ալեքսանդր Գլեբի խաղին:
«Գլեբի խաղով հիացել եմ ոչ միայն «Արսենալում», այլեւ «Շտուտգարտում» ու «Բարսելոնայում»: Լավ հիշել եմ այդ տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստին: Նա հենց այնպես չէ խաղացել այդպիսի թիմերում: Նրանով կարելի է հիանալ: Բելառուսական ֆուտբոլի լեգենդ: Նա շատ արագ ֆուտբոլիստ չէր, բայց արագ էր աշխատում գնդակի հետ: Շատ եմ դիտել նրա խաղը եւ ինչ-որ բան սովորել եմ»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Прессбол»-ը:
Հիշեցնենք, որ 34-ամյա Գլեբը 2001-ից է խաղում Բելառուսի հավաքականում, բայց չէր հրավիրվել Հայաստանի դեմ մարտի 25-ին Երեւանում կայացած ընկերական խաղին:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



