Բուք ու մերկասառույց Հայաստանի տարածքում. 10 քաղաքներում ձյուն է տեղում
ОБЩЕСТВОՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր` մարտի 29-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Վարդենյաց լեռնանցքում եւ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Սիսիան-Գորիս ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում առկա է մերկասառույց:
Բքի հետեւանքով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
Լոռու մարզի Ստեփանավան, Սպիտակ, Վանաձոր, Տաշիր քաղաքներում եւ Գուգարք համայնքում, Արագածոտնի մարզի Թալին, Ապարան քաղաքներում, Ծաղկահովիտ համայնքում, Կոտայքի մարզի Չարենցավան եւ Գեղարքունիքի մարզի Գավառ, Սեւան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



