Եգիպտական առևանգված ինքնաթիռի ահաբեկիչը մահապարտի գոտի է կրում
МЕЖДУНАРОДНОЕԵգիպտական EgyptAir ավիաընկերության առևանգված ուղևորատար ինքնաթիռում գտնվող ահաբեկիչը զինված է մահապարտի գոտիով: Վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է «Ալ-Բաբավա» լրատվական պորտալը:
Ահաբեկչի ազգային պատկանելության մասին որևէ հստակ հաղորդում չկա: Ակնկալվում է, որ պետք է սկսվեն բանակցություններ առևանգողի հետ: Կիպրոսի հեռարձակողների միությունից տեղեկացնում են, որ ինքնաթիռում կա 55 մարդ, թեև ավելի վաղ հաղորդվել էր տեղեկություն 80-81 ուղևորի մասին:
Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքից Կահիրե մեկնող EgyptAirավիաընկերության ուղևորատար ինքնաթիռն անհայտ անձանց կողմիցգրավվել է: Տեղեկությունը հաստատել է ավիաընկերության խոսնակը: Նատեղեկացրել է, որ առևանգողները պահանջել են վայրէջք կատարելԿիպրոսում: Բրիտանական BBC-ի հաղորդմամբ` ինքնաթիռն արդեն վայրէջքէ կատարել Կիպրոսի Լառնակայի օդանավակայանում:



