Եգիպտական ինքնաթիռի առևանգիչը թույլ է տվել կանանց և երեխաներին լքել օդանավը
МЕЖДУНАРОДНОЕԵգիպտական ինքնաթիռի առևանգիչը թույլ է տվել ուղևորներին լքել օդանավը: Այս մասին հայտնել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը, որի տվյալներով` ինքնաթիռը առևանգողը թույլ է տվել օդանավը լքել կանանց և երեխաներին:
Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքից Կահիրե մեկնող EgyptAir ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռն անհայտ անձանց կողմից գրավվել է: Տեղեկությունը հաստատել է ավիաընկերության խոսնակը: Նա տեղեկացրել է, որ առևանգողները պահանջել են վայրէջք կատարել Կիպրոսում: Բրիտանական BBC-ի հաղորդմամբ` ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Կիպրոսի Լառնակայի օդանավակայանում: Ուղևորատար ինքնաթիռում գտնվող ահաբեկիչը զինված է մահապարտի գոտիով: Այս մասին հաղորդել է «Ալ-Բաբավա» լրատվական պորտալը: Ահաբեկչի ազգային պատկանելության մասին որևէ հստ ակ հաղորդում չկա: Ակնկալվում է, որ պետք է սկսվեն բանակցություններ առևանգողի հետ: Կիպրոսի հեռարձակողների միությունից տեղեկացրել են, որ ինքնաթիռում կա 55 մարդ, թեև ավելի վաղ հաղորդվել էր տեղեկություն 80-81 ուղևորի մասին:



