Եգիպտական ինքնաթիռի առեւանգիչի գործողությունները կարող են թելադրված լինել անձնական դրդապատճառներով. Reuters
МЕЖДУНАРОДНОЕԵգիպտական ինքնաթիռի առեւանգիչը քաղաքական ապաստան Է խնդրել Կիպրոսում: Այդ մասին հայտնել Է Sky հունական հեռուստաալիքը:
Նրա տվյալներով՝ «Կիպրոսի իշխանությունների հետ բանակցությունների ընթացքում եգիպտական ինքնաթիռի առեւանգիչը քաղաքական ապաստան Է խնդրել Կիպրոսում»:
Հայտնի Է, որ A320 հանրանավը առեւանգել Է Իբրահիմ Սամահա անունով տղամարդը: «Ալ Ահրամ» թերթի տվյալներով՝ Սամահան ԱՄՆ-ի Ատլանտայի համալսարանի պրոֆեսոր Է եւ այդ երկրի քաղաքացիություն ունի:
Reuters գործակալությունը նշել Է, որ Սամահայի գործողությունները կարող են թելադրված լինել անձնական դրդապատճառներով, նրա նախկինն կինն ապրում Է Կիպրոսում:
Ինչպես գրում Է Proto Thema հունական թերթը, տղամարդը խնդրել Է հանդիպում կազմակերպել իր նախկին կնոջ՝ Մարինա Պարասխուի հետ: Այժմ նրան տեղափոխում են օդանավակայան»,-նշում Է հրատարակությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



