Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Արքայական ընտանիքի զավակներին շրջապատող առեղծվածային 5 պատմություններ

ЛАЙФ

Blognews.am-ը գրում է.

Պատմությունը լի է արքայական ընտանիքների զավակների կյանքի, մահվան առեղծվածային պատմություններով ու լեգենդներով։ Որոշ հարցեր այնքան խորն են թաղված ժամանակի մեջ, որ դժվար կլինի երբևէ բացահայտել դրանք։ Որոշ դեպքերում, սակայն, ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով հինավուրց գերեզմաներն ուսումնասիրելու արդյունքում բացահայտվում են երկար սպասված բազմաթիվ հարցեր։

 5  Արթուր արքայազն

7ArthurCatherine

1486թ․-ին Անգլիայում արքայազն լույս աշխարհ եկավ, ում անվանեցին ի պատիվ Կամելոտի լեգենդար արքա Արթուրի:
Երբ Ուելսի արքայազն Արթուրն արդեն 15 տարեկան էր, նրան ամուսնացրեցին իսպանացի միապետներ Իզաբելայի ու Ֆերդինանդի դստեր՝ Եկատերինա Արագոնացու հետ: Միությունը, որը միտված էր Իսպանիայի և Անգլիայի միջև կապերի ամրապնդմանը, երկար չտևեց։ Հարսանիքից հինգ ամիս անց արքայազն Արթուրը մահացավ «չափից շատ քրտնելու ինչ-որ հիվանդության» պատճառով։ Արքայազնի առեղծվածային մահվան պատճառը մինչ այսօր չլուծված է մնում։
Իր կարճ կյանքի ողջ ընթացքում դյուրաբեկ այս դեռահասն իր հարսնացուի հետ ապրեց Ուելսի սահմանին գտնվող Լուդլովի ամրոցում։ Նրանց տունը չափազանց հեռու էր արքայազնի՝ Լոնդոնում գտվող բժիշկներից։ Նրա կինն ու մի քանի այլ մարդիկ նույնպես հիվանդացան անհայտ այս հիվանդությամբ, որը որոշ մասնագետների համոզմամբ տուբերկուլյոզ կամ հանտավիրուս էր։ Ինչևէ, Եկատերինային հաջողվեց բուժվել ու ողջ մնալ։  
2002թ․-ին հնագետները պարզեցին, որ Արթուրի գերեզմանը Վորսեստերի եկեղեցու կրաքարի հատակի տակ է։ Մասնագետները հույս ունեն ուսումնասիրել ու ի վերջո բացահայտել, թե որն է եղել արքայազն Արթուրի մահվան պատճառը։ Նրա այրին ամուսնացավ Արթուրի փոքր եղբոր հետ, ով ի վերջո դարձավ Հենրի 8-րդը։

 4  Արքայական զավակների տունը

4houseofroyalchildren

19-րդ դարում շոտլանդացի եգիպտաբան Հենրի Ռինդը պեղումներ էր իրականացնում Թեբեսում, երբ նա զանգվածային գերեզմանոց հայտնաբերեց։ Գերեզմանում հայտնաբերված մասունքները պատկանում էին եգիպտացի արքայադստրերի։ Շատ բան հայտնի չէ նրանց մասին, և միակ որմնագրի վրա, որ հայտնաբերվել է, կարելի է կարդալ. «Արքայական զավակների տուն»։ Այն շատ առեղծվածներ է բացում, որոնք կարող էին երկար ժամանակ չբացահայտված մնալ։ 
Ոչ ոք չգիտի, թե ինչ էր իրականում իրենից ներկայացնում այդ «Արքայական զավակների տունը», հայտնի է միայն այն, որ այն բնակեցված էր թագավորական արյուն ունեցող պալատական կանանցով ու աղջիկներով, և որ ինչ-որ բան «սրբել» է նրանց։ Գերեզմանի վրա նշված շատ անուններ ճանաչելի են, օրինակ՝ Տիաան Ամենհոտեպ երրորդ փարավոնի քույրն էր, ով ամենայն հավանականությամբ կառավարում էր այս՝ միայն կանանցով բնակեցված առեղծվածային բնակատեղին։ Այլ ծանոթ անուններ էլ կան, որոնք հուշում են այն մասին, որ երեք սերունդներ են միասին ապրել այստեղ, և մեծ հավանականություն կա, որ նրանք բոլորը միասին են մահացել։
Այն, որ այսքան արքայադստրեր թաղվել են միևնույն փարավոնի կառավարման ժամանակահատվածում, նույն տեղում, հուշում է այն մասին, որ նրանք ոչ թե առանձին-առանձին են թաղվել, այլ որպես խումբ։ Մակագրությունները նշում են, որ նույն ժամանակահատվածում մահացել են նաև զմռսողն ու ինչ-որ սպասուհիներ։ Եթե մահվան պատճառն ինչ-որ վարակիչ հիվանդություն էր, հնարավոր է, որ «Արքայական զավակների տունը» ոչնչացվել է վարակի տարածումը կանխելու համար։

 3  Սուրբ Դմիտրի

3saintdmitry

Երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանի թագաժառանգներին, երկուսն են, որ միանգամից միտքդ են գալիս. հեմոֆիլիայից տառապող Ալեքսեյ Ռոմանովը, ով սպանվեց բոլշևիկների կողմից 1918թ․-ին և հավասարապես դժբախտ Իվանը, ով սպանվեց սեփական հոր՝ Իվան Ահեղի ձեռքերով։ Երբ ցարը սպանեց որդուն, նրա կինը շուտով մեկ այլ որդի լույս աշխարհ բերեց։ Երբ նորածին Դմիտրին երկու տարեկան էր, նրա հայրը մահացավ։ Դմիտրիի ավագ եղբայրը, ով ուրիշ մորից էր ծնվել, ժառանգեց գահը և դարձավ Ցար Ֆեոդոր առաջինը։ Միաժամանակ նրան աքսորեցին Ուգլիխ փոքրիկ քաղաք։ Ֆեոդոր առաջին արքան չէր կարող ժառանգ ունենալ, այդ պատճառով Դմիտրին դարձավ արքայազնը։ Սակայն 1591թ․-ին 9-ամյա տղան հանկարծակի մահացավ։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ նա ձեռքին դանակ ուներ և պատահականորեն դրանով վնասել է վիզն ու մահացել։ Հաշվի առնելով վտանգավոր քաղաքական միջավայրը, որում նա ապրում էր և մահվան հետաքննության անկանոնությունը, հնարավոր է, որ նրան իրականում սպանել է գահի հավակնություն ունեցող մեկը։

Լեգենդներից մեկի համաձայն՝ նա սպանվել է Բորիս Գոդունովի հրամանով, ով ի վերջո դարձավ ցար։ Դմիտրիի մայրը նույնպես Գոդունովին է մեղադրել սպանության մեջ։ Տղայի մահը, թերևս, երբեք չի բացահայտվի, սակայն չնայած իր կարճատև կյանքին՝ նա չի մոռացվել։ 1606թ․-ին՝ մահվանից 15 տարի անց, Դմիտրին սուրբ հռչակվեց Ռուս ուղղափառ եկեղեցու կողմից։

 2  Փոքրիկ Կեսարը

2cleopatracaesarion

Հուլիոս Կեսարի և Կլեոպատրայի որդին միայն 17 տարի ապրեց պաշտոնապես։ Նա ծնվել էր Ք.ա. 47թ․-ին՝ Կեսարի սպանությունից երեք տարի առաջ։ Այդ ընթացքում փոքրիկը Կլեոպատրայի հետ միասին կառավարում էր Եգիպտոսը։ Որոշ աղբյուրներ նշում են, որ Կեսարն իր հայրությունը չէր ընդունում։

Կեսարիոնը կամ «Փոքրիկ Կեսարը», ինչպես նրան երբեմն անվանում էին, Եգիպտոսի արքան էր, սակայն որոշ առեղծվածային պատճառներով նրա անունը ջնջվել է բոլոր պաշտոնական փաստաթղթերից այն բանից հետո, երբ լրացավ նրա 10 տարեկանը։ Վարկածներից մեկի համաձայն՝ Կլեոպատրան ցանկանում էր շարունակել իր դինաստիան երկվորյակների միջոցով, ում ծնել էր Մարկոս Անտոնիոսից, սակայն այս վարկածը չի հաստավել։

Երբ Կեսարիոնը դեռահաս էր, նա գրավ էր դարձել Մարկոս Անտոնիոսի և Հուլիոս Կեսարի զարմիկ Օկտավիանոսի՝ իշխանության համար մղվող պայքարի միջև։ Մարկոս Անտոնիոսը և Օկտավիանոսը կիսում էին Հռոմի իշխանությունը, սակայն նրանցից յուրաքանչյուրը տենչում էր ամբողջական իշխանության։ Անտոնիոսը փորձում էր օգտագործել տղային՝ նշելով, որ որպես Կեսարի որդի նա է արժանի Հռոմի իշխանության ժառանգը դառնալ, ինչն Օկտավիանոսին մղում էր սպանել երիտասարդ փարավոնին։

Լարվածությունը սրվեց, և երբ Օկտավիանոսը տապալեց Անտոնիոսի զորքին, որը ֆինանսավորվում էր Կլեոպատրայի կողմից, Կլեոպատրան ու Անտոնիոսն ինքնասպանություն գործեցին։ Նրա որդին արդեն Եգիպտոս էր փախել, և այն, թե ինչ տեղի ունեցավ դրանից հետո, անհայտ է։ Վարկածները տարբեր են։ Հնարավոր է, որ Կեսարիոնը սպանվել է Եթովպիա ուղևորվելու ճանապարհյին։ Նա կարող էր և սպանվել Եգիպտոսում՝ հռոմեացիների ձեռքով։ Հնարավոր է, որ նա փախուստի է դիմել։ Նրա մարմինն այդպես էլ երբեք չի հայտնաբերվել։ Ինչևէ, երիտասարդ փարավոնն անհետացավ, երբ Օկտավիանոսը դարձավ Եգիպտոսի և Հռոմի միակ կառավարիչը։

 1  Անհետացած Ռոմանովները

1romanovs

Թագավորական ամենաինտրիգային գլուխկոտրուկներից մեկը Ռոմանովների արքայական ընտանիքի կոտորածից հետո գերեզմանոցում Ռոմանովների դստեր՝ Անաստասիայի բացակայությունն էր։ 2007թ․-ին Ռոմանովների ընտանեկան գերեզմանից 70 մետր հեռավորության վրա մեկ այլ գերեզման հայտնաբերվեց։

Գտածոն ցնցեց բոլորին։ Հայտնաբերվել էին սպանված երկու դեռահասների դիակների մնացորդներ. մեկը՝ դեռահաս տղայի, մյուսը՝ 17-24 տարեկան աղջկա։ Ոսկորների 44 մնացորդներ ու որոշ ատամներ վերականգնվեցին, բոլորն էլ այրված ու փշրված։ Ռոմանովների ընտանեկան գերեզմանին մոտ մասունքներ հայտնաբերվելով՝ մասնագետները կասկածի տակ առան, որ դրանք կարող էին պատկանել Ռոմանովների երկու երեխաներին, ովքեր անհետ կորել էին։ Երեք տարբեր գենետիկական հետազոտություններ անցկացվեցին արդյունքների բացարձակ ճշգրտության համար։ Երբ արդյունքը պարզ դարձավ, այն վերջ դրեց աշխարհի ամենամեծ առեղծվածներից մեկին ու ամենուր հայտնվող ինքնակոչ անաստասիաներին։ Գտնված մասունքները պատկանում էին Ալեքսեյ Ռոմանովին և նրա քույրերից  մեկին։

Ինչևէ, հարցերը դեռևս մնում են։ Ինչո՞ւ են նրանց առանձին թաղել, և հստակ չէր աղջկա ինքնությունը. արդյոք դա Մարիայի՞, թե՞ Անաստասիայի մասունքն էր։ Մարդաբանները համաձայնության չեն գալիս։ Ինչևէ, մի բան հաստատ է. Ռոմանովների բոլոր աղջիկների դիերը հայտնաբերվել են, ինչը նշանակում է, որ Անաստասիան ողջ չի մնացել 1918թ․-ին ընտանիքի կոտորածի ժամանակ։ Անկախ նրանից, թե որ գերեզմանն էր նրանը, նա մահացել է այն նույն սարսափելի գիշերը, որը վերջ դրեց Ռոմանովների 304-ամյա դինաստիային։

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%