Եգիպտոսի բոլոր օդանավակայանները փոխադրվել են աշխատանքի արտակարգ ռեժիմի
МЕЖДУНАРОДНОЕՄարտի 29-ի առավոտյան Կահիրեում հետաձգվել Է Նյու Յորքի չվերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ալ Յաում աս Սաբիա» հրատարակությանը: Ինչպես նշում են ԶԼՄ-ները, դա կապված Է այն երեք կասկածյալների ձերբակալման հետ, որոնք կարող են առնչություն ունենալ EgyptAir ավիաընկերության ինքնաթիռի առեւանգման հե տ: Նրանք հանվել են չվերթից:
Եգիպտոսի վարչապետ Շերիֆ Իսմայիլը քաղաքացիական ավիացիայի նախարարությունից պահանջել Է անցկացնել ինքնաթիռի առեւանգման միջադեպի շտապ հետաքննություն եւ ստուգել «Բուրգ Էլ Արաբ» (Ալեքսանդրիա) օդանավակայանի անվտանգությունը: Բացի այդ, Եգիպտոսի բոլոր օդանավակայանները փոխադրվել են աշխատանքի արտակարգ ռեժիմի:
Հանրապետության ՆԳ նախարարության եւ քաղաքացիական ավիացիայի նախարարության այս որոշումն ընդունել են EgyptAir ավիաընկերության մարդատար ինքնաթիռի առեւանգումից հետո, որը մարտի 29-ին առավոտյան ընթանում Էր Ալեքսանդրիա-Կահիրե երթուղով եւ առեւանգողի պահանջով վայրԷջք Է կատարել Կիպրոսում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



