Եգիպտական ինքնաթիռի առեւանգողին բռնեցին
МЕЖДУНАРОДНОЕEgyptAir ավիաընկերության A320 մարդատար ինքնաթիռի առեւանգողին բռնել են Կիպրոսի անվտանգության ուժերի աշխատակիցները: Այդ մասին հայտնել են հանրապետության ԱԳ նախարարությունում:
«Ամեն ինչ վերջացած Է: Առեւանգողը կալանավորված Է»,-ասված Է նախարարության հայտարարության մեջ:
Ինչպես նշվում Է, առեւանգողը հանրանավից դուրս Է եկել կամավոր՝ ձեռքերը վեր պարզած:
EgyptAir ավիաընկերության A320 մարդատար ինքնաթիռը, որն Ալեքսանդրիայից մեկնել Էր Կահիրե, առեւանգվել Էր մարտի 29-ի առավոտյան: Երեւանի ժամանակով ժամը 9:50-ին օդանավը վայրԷջք Էր կատարել Կիպրոսի Լառնակա քաղաքի օդանավակայանում: Կիպրոսի ԱԳ նախարարությունը հայտնել Է, որ ինքնաթիռը գրավել Է եգիպտացի Սեյֆ ադ Դին Մուստաֆան: Սկզբնապես հաղորդվել Էր, որ նրա մոտ կարող Է ռումբ լինել, բայց այդ տեղեկատվությունը չի հաստատվել:
Մինչ այժմ ստույգ տվյալներ չկան այն մասին, թե քանի մարդ Է եղել առեւանգված ինքնաթիռում: Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարարությունը հայտնել Է, որ օդանավաում ընդամենը եղել Է 55 կամ 56 մարդ: Իր հերթին EgyptAir-ի կայքում զետեղված Է հետեւյալ տեղեկատվությունը՝ 56 ուղեւոր, անձնակազմի յոթ անդամ եւ անվտանգության մեկ սպա: Ավելի վաղ ավիաընկերությունը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել Էր, որ օդանավում կա 81 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



