Հարավարեւելյան Ասիայի միլիարդատերերը մյուսներից ավելի արագ են հարստանում
МЕЖДУНАРОДНОЕBloomberg գործակալության կազմած՝ աշխարհի գերհարուստ մարդկանց ինդեքսի մեջ մտնող յուրաքանչյուր քսաներորդ միլիարդատերը սերում Է Հարավարեւելյան Ասիայի երկրներից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Տարեսկզբից մինչեւ մարտի 24-ը նրանց ընդհանուր կարողությունն աճել Է 7,6 միլիարդ դոլարով կամ ավելի քան 5 տոկոսով, մինչդեռ ամբողջությամբ վերցված Ասիայում ցուցանիշի սոսկ անշան աճ Է արձանագրվել:
Ֆիլիպինցի մագնատ Հենրի Սին, որի ներդրումային կայսրությունը ներառում Է առեւտրական կենտրոններ, բանկեր եւ շինարարական ընկերություններ, կարողությունն ավելացրել Է Հարավարեւելյան Ասիայի գերհարուստ մարդկանց շրջանում ամենաարագ տեմպերով:
Ասիայի մյուս մասերում միլիարդատերերի կարողությունն այս տարի 31,3 միլիարդ դոլարով կրճատվել Է Չինաստանի տնտեսության աճի տեմպերի դանդաղման պատճառով:
Ընդհանուր առմամբ աշխարհում գերհարուստ մարդկանց կարողությունն ավելի քան 5 տոկոսով կրճատվել Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



