Առաջին խաղակեսից հետո Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվում է Դանիային
СПОРТՀայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը մինչև 21 տարեկանների Եվրոպայի 2017թ. առաջնության շրջանակներում սեփական հարկի առաջին խաղակեսից հետո պարտվում է Դանիային 1:2 հաշվով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիպման մեկնարկային րոպեներից Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները զիջեցին նախաձեռնությունը և խաղում էին երկրորդ համարով՝ ապավինելով հակագրոհների մարտավարությանը:
Հանդիպման 28-րդ րոպեին Դանիայի հավաքականն առաջ անցավ հաշվի մեջ: Ձախ եզրում պաշտպանի կոպիտ սխալից հետո Վիկտոր Ֆիշերը ներխուժեց տուգանային հրապարակ և գրավեց դարպասը:
Բաց թողած գոլից ընդամենը երկու րոպե անց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները ևս մեկ գնդակ ընդունեցին սեփական դարպասը: Խաղի 30-րդ րոպեին դարպասապահի դեմ մեն մենակ մնաց Լուկաս Անդերսոնը, ով շրջանցեց Անատոլի Այվազովին և գրավեց դատարկ դարպասը: Դանիացիները երկրորդ գոլից հետո ավելացրեցին ճնշումը և կարող էին ևս մի քանի գոլ խփել, սակայն հարմար դիրքերից անընդհատ վրիպում էին: Հանդիպման 34-րդ րոպեին Հայաստանի հավաքականը վտանգավոր հակագրոհ կազմակերպեց, որի արդյունքում դանիացիները սեփական տուգանային հրապարակում գցեցին Դավիթ Արշակյաին: Մրցավաը Դ անիայի հավաքականի դարպասին 11 մետրանոց նշանակեց, որն անվրեպ իրացրեց Գոռ Մալաքյանը: