Թաթարստանում հայազգի կոշկակարը մեղադրվում է 150 անչափահասների բռնաբարությունների մեջ (լուսանկար)
ОБЩЕСТВОԹաթարստանում՝ Նաբերեժնիե Չելնիում, 48-ամյա Է․ Սագիյանը, ով կոշկակար է աշխատում, մեղադրվում է անչափահասների նկատմամբ 150 բռնաբարությունների մեջ։ Քննության տվյալներով՝ նրա զոհերն են դարձել 14-18 տարեկան աղջիկները՝ անապահով ընտանիքներից, որոնք սոցիալական տներում կամ մանկատներում են ապրում։ Մանկապիղծը փակել է զոհերին իր տանն ու բռնաբարել օրեր շարունակ։
LifeNews-ին հայտնի է դարձել, որ Սագիյանը ծանոթացել է աղջիկների հետ փողոցներում եւ առաջարկել է նրանց իր տանը քնել, եթե գնալու տեղ չունեն։ Հետո նա քրեական հեղինակություն է ներկայացել եւ ասել, որ կսպանի նրանց, եթե որեւէ մեկին պատմեն տեղի ունեցածի մասին։
48-ամյա տղամարդը ձերբակալված է, նրա գործը շուտով դատարանին կփոխանցվի։
Պատրաստեց Past.am-ը։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



