Աբովյանում ակորդեոնով հարվածել են 68-ամյա կնոջ գլխին. տուժածը հոսպիտալացվել է
ОБЩЕСТВОՀիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հունիսի 3-ին, ժամը 13.10-ին հաղորդում է ստացվել, որ «աջ գագաթային շրջանի սալջարդ վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1947 թ. ծնված Լուսյա Կ.-ն և հայտնել, որ Աբովյան քաղաքի «Բուլվարի» կոչվող այգու մեջ ակորդեոնով խփել են գլխին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի պուրակում, վիճաբանության ժամանակ, 1964 թ. ծնված Յաշա Բ.-ն ակորդեոնով հարվածել է Լուսյա Կ.-ի գլխին` պատճառելով վնասվածք:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 17.50-ին, Յաշա Բ.-ն հայտնաբերվել և ներկայացվել է բաժին:
Նշանակվել է ԴԲՓ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:
1
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
2
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
3
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
4
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
5
Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай



