Ереван, 08.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Հասարակ գեղջկուհուց մինչև համաշխարհային մեգաաստղ. այսօր Սելին Դիոնի ծննդյան օրն է (լուսանկար, տեսանյութ)

ФОТО

1968 թվականի մարտի 30-ին է ծնվել Սելին Մարի Կլոդետ Դիոնը: Նա ծնվել է կանադական Կվեբեկ քաղաքում: Ընտանիքում 14 երեխաներից ամենափոքրն էր: Ամենահասարակ գյուղացի աղջնակից Սելին Դիոնը դարձավ համաշխարհային մեգաաստղ: Ամբողջ աշխարհն ականատես եղավ՝ ինչպես շնորհալի երեխան դարձավ սուպերաստղ:

Սելին Դիոնը մեծացել է հռոմեա-կաթոլիկական աղքատ, բայց, ինչպես ինքն է ասում, երջանիկ ընտանիքում, Շառլեմանում (այժմ՝ թաղամաս Մոնրեալի արևմտյան ծայրամասում): Երաժշտությունը միշտ այդ ընտանիքի մասն է կազմել (Դիոնին անվանել են «Céline» երգի պատվին, որը ֆրանսիացի երգիչ Յուգ Օֆրեն ձայնագրել էր նրա ծնունդից երկու տարի առաջ):

Ծողների փոքրիկ ռեստորանում էլ Սելինն ունենում է իր առաջին ելույթը’ 5 տարեկանում: Մինչև այդ նրա ելույթների ունկնդիրները եղել են միայն ընտանիքի անդամները: «Երբ ինչ-որ մեկն ամաններն էր լվանում, ինձ նստեցնում էր խոհանոցի սեղանին, որը, ըստ էության, իմ առաջին «կենտրոնական» բեմն էր: Այդ ժամանակ պատառաքաղը, գդալը կամ ամաններ լվանալու խոզանակն ինձ համար բարձրախոս էին: Բայց խնդիրն այն էր, որ այլևս ոչ ոք չէր կարողանում իջեցնել ինձ սեղանից, ես շարունակում էի անդադար երգել»:

celine-dion-image-342x400

Սելինը միշտ առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել ձիերի հանդեպ: Նրա երազանքն էր իր առաջին հոնորարով գնել ձի: «Հետո ես մոռացա ադ մասին: Ինձ մեկ այլ երազանք գրավեց’ դառնալ իսկական երգչուհի: Տարիներ անց, երբ ստացա իմ առաջին հոնորարը, ձիու փոխարեն գնեցի բարձրակրունկ կոշիկներ»:

celine-dion

12 տարեկանում Սելինը մոր և եղբոր օգնությամբ գրում է ֆրանսիական երգ’ Ce N’etait Qu’un Rеve («Դա միայն երազ էր»): Ընտանիքի անդամները որոշում են երգի ձայնագրությունն ուղարկել այն հասցեով, որը գրված էր ֆրանսիացի հայտնի երգիչ Ժինե Ռենոյի ձայներիզի վրա: Հասցեի տերը բավականին ճանաչված անձնական մենեջեր Ռենե Անժելիլն էր: Պատասխան չստացան: Սելինի եղբայրն ինքը զանգահարեց Ռենեին և վստահաբար հայտարարեց, որ վերջինս չի էլ լսել անգամ ձայնագրությունը, հակառակ դեպքում’ միանգամից կզանգահարեր:

Սա արդեն հետաքրքրեց Ռենեին: Ձայնագրությունը լսելուց անմիջապես հետո նա ետ զանգահարեց եղբորը և պայմանավորվեց Սելինի հետ հանդիպման համար: Սելին Դիոնը մոր հետ ուղևորվեց իրենցից ոչ այդքան հեռու Մոնրեալ քաղաքը, որտեղ էլ Ռենեի գրասենյակն էր: «Սկզբում նա շատ սառն էր. չէր ժպտում, քիչ էր խոսում: Երբ երգեցի հենց իր գրասենյակում առանց երաժշտության, նա սրբեց աչքերն ու ասաց. «Դու ստիպեցիր ինձ հուզվել»:

Այդուհետ Ռենե Անժելիլը դառնում է Սելին Դիոնի պրոդյուսերը: «Այդ օրվանից նա դարձավ նաև մեր ընտանիքի անդամը»:

celinedion

Մի անգամ Ռենեն Դիոնների տանից դուրս գալուց հայտարարում է. «Եթե դուք վստահեք ինձ, ես երաշխավորում եմ, որ ձեր աղջիկը կդառնա Ֆրանսիայի ամենահայտնի աստղերից մեկն ամենաուշը 5 տարուց»:

Մի անգամ, տեսնելով Մայքլ Ջեքսոնի ելույթը հեռուստատեսությամբ, Սելինը հայտարարեց իր պրոդյուսերին, որ ուզում է լինել նույնքան ճանաչված և սիրված: Նրանք միասին սկսեցին զբաղվել Սելինի իմիջով:

Նա կտրեց մազերը, հանեց հոնքերը, ուղղեց ատամները: Իրար ետևից թողարկում է հիթեր, որոնք երկար ժամանակ չեն իջնում թոփերից: Սելինն արդեն վայելում էր համաերկրացիների սերն ու ճանաչումը: Իր հարազատ քաղաքում նա արդեն սուպերաստղ էր համարվում: Իրար ետևից սկսում են թողարկվել Սելինի անգլալեզու և ֆրանսալոզու ալբոմները, որոնք վաճառվում էին մեծ քանակությամբ: 1988 թ.-ը ճակատագրական է դառնում Սելին Դիոնի համար թե անձնական կյանքում, թե մասնագիտական: Այս տարի նա հաղթում է «Եվրատեսիլ» միջազգային մրցույթում’ Ne partez pas sans moi երգով:

Շուրջ 600 միլիոն մարդ Եվրոպայից, ԽՍՀՄ-ից, Ճապոնիաից, Ավստրալիայից հնարավորություն ունեցան լսելու նրա կենդանի կատարումը: Սելինն արդեն համաշխարհային ճանաչում ուներ:

Celine Dion

Այս թվականին էլ Սելինի և նրա պրոդյուսեր Ռենեի հարաբերությունները զուտ ընկերականից վերածվում են ավելի էական հարաբերությունների: Նրանք հայտարարում են իրենց միասնության մասին: Դրան անմիջապես հաջորդում են մարդկանց մեկնաբանությունները: Շատերի կարծիքով, դա հաշվենկատ քայլ է Սելինի կողմից’ հօգուտ իր կարիերայի: Մյուսներն էլ այլասերված էին համարում Ռենեին’իրենից 26 տարի փոքր աղջկան սիրելու համար:

Շարունակությունը՝ այստեղ

Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»