Պակիստանյան Լահորում ահաբեկչության զոհերի թիվը հասել Է 74-ի
МЕЖДУНАРОДНОЕՄարտի 30-ին 74-ի Է հասել մահապարտ ահաբեկչի գրոհի հետեւանքով զոհվածների թիվը, որը մարտի 27-ին իրեն պայթեցրել Էր Պակիստանի Փենջաբի նահանգի մայրաքաղաք Լահորի Գուլշան ի Իքբալ զբոսայգու մանկական սեկցիայում: Ինչպես իր Էլեկտրոնային տարբերակում հայտնել Է Dawn թերթը, ստացած վնասվածքներից 17 եւ 18 տարեկան երկու երիտասարդ Է մահացել Լահորի հիվանդանոցներից մեկում: ԱվելÕ « վաղ հաղորդվել Էր 72 զոհվածների մասին:
Պայթյունի պահին զբոսայգում մեծ թվով ընտանիքներ են եղել երեխաներով: Պայթյունը տեղի Է ունեցել մանկական ատրակցիոններից մի քանի մետր հեռավորության վրա:
Ահաբեկչական գործողության պատասխանատվությունն ստանձնել Է «Ջամաաթ ուլ Ահրար» ծայրահեղական խմբավորումը, որը գործում Է պակիստանցի թալիբների «Թեհրիք ի թալիբան Պակիստան» շարժման հովանու ներքո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



