Խոսրով Հարությունյանի որդին՝ երկուական բնակարանի ու ավտոմեքենայի սեփականատեր
ЭКОНОМИКАՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ նշանակված Ռոբերտ Հովհաննիսյանը երկուական բնակարան ու ավտոմեքենա ունի: Այս մասին կարդում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում հրապարակված նրա՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագրում:
Ըստ այդ հայտարարագրի՝ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի որդուն է պատկանում երկուական բնակարան, երկուական հողամաս եւ դեռեւս պետական գրանցում չստացած, նոր կառուցված մեկ շինություն։
Սրա հետ միասին, փոխնախարարն ունի NISSAN X-TRAIL 2.5 I ու VOLKSWAGEN TOUAREG 3.2 մակնիշի երկու ավտոմեքենա, ինչպես նաեւ հինգ միլիոն 605 հազար 320 դրամի չափով արժեթղթեր:
Ռոբերտ Հարությունյանի դրամական միջոցները կազմում են 25 միլիոն դրամ եւ 30 հազար ԱՄՆ դոլար: Իսկ նրա՝ տարվա սկզբից մինչեւ փոխնախարար նշանակվելն ընկած ժամանակահատվածում ստացած աշխատավարձը կազմել է 387 հազար 765 ռուբլի:
Նշենք, որ Հարությունյանն այս պաշտոնին է նշանակվել մարտի 4-ից: Մինչ այդ եղել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի (նախարար) անդամ, ժամանակին աշխատել է Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում՝ որպես արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնի գործադիր տնօրեն, դասավանդել է Ֆինանսաբանկային քոլեջում:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան