Ереван, 27.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Exclusive. Աստղիկ Սաֆարյանը՝ անդարձ անցյալի, բազմազբաղ ներկայի և խոստումնալից ապագայի մասին

ЛАЙФ

Yn.am-ը գրում է

Հայաստանյան ներկայիս շոու-բիզնեսում քիչ են այնպիսի երգչուհիները, ովքեր առանձնանում են իրենց հստակ ոճով ու ասելիքով։ Այդ քչերի շարքում, անկասկած, կարելի է նշել նաև երիտասարդ երգչուհի Աստղիկ Սաֆարյանի անունը։

YN.am (Yerevannews.am, Երևան նյուզ լրատվական կայք)-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում տաղանդավոր երգչուհու հետ հարցազրույցը։  

- Ինչո՞վ է զբաղված Աստղիկ Սաֆարյանն այս շրջանում։ Այս տարի կլինե՞ն երգերի նոր քավրներ /cover/՝ Ձեր կատարմամբ:

- Այս շրջանում բավականին զբաղված եմ նոր աշխատանքներով: Ունեմ նոր երգեր և աշխատում եմ դրանց վրա, որոշ նոր երգեր էլ արդեն պատրաստ են, պլանավորում եմ նոր տեսահոլովակ, նոր համագործակցություններ, նոր պրոյեկտներ, որոնց փակագծերը դեռ չեմ ցանկանա բացել: Ինչու չէ, մի գուցե ներկայացնեմ նաև որոշ քավր երգեր, քանի որ միշտ կան համաշխարհային երգեր, որոնք այնքան սիրելի են դառնում, որ իսկապես ցանկանում եմ ունենալ այդ երգերի իմ քավր տարբերակը:

- Երկրպագուների դրական կամ հոռետեսական նամակներն ու մեկանաբանությունները Ձեր տրամադրության վրա որևէ կերպ ազդու՞մ են։

- Լավ արձագանքներն, անշուշտ, ոգեշնչում են, տալիս դրական էներգիա ու տրամադրություն, և շարժառիթ՝ ավելին անելու: Իսկ քննադատական բնույթ կրող կարծիքներից ընդունում եմ միայն առողջ նկատառումները և, փառք Աստծո, որ այսքան ժամանակ լսում և ստանում եմ միայն դրական արձագանքներ և որոշ մտահոգված նկատառումներ։

- Երբ Ձեր առաջին քայլերն էիք անում բեմում, բնական է հուզմունք ունեիք, այժմ հուզվու՞մ եք բեմ բարձրանալիս:

- Ըստ իս՝ բեմը հարգող արտիստը միշտ էլ հուզվում է բեմ բարձրանալիս, իհարկե տարիների ընթացքում ավելանում է փորձը, և ամեն հաջորդ անգամ ավելի շատ եմ հենվում փորձիս վրա, բայց, անկախ ամեն ինչից, երբ հարգում ես բեմը և հանդիսատեսին, անշուշտ հուզմունքը միշտ ուղեկից է:

- Ո՞ր երաժշտական գործիքների և ո՞ր լեզուների համադրությունն է ամենից շատ Ձեզ դուր գալիս երգերի մեջ:

- Ինչ վերաբերում է լեզուների համադրությանը, ապա երգերի մեջ ինձ ամենից շատ դուր է գալիս «Spanglish»-ը (այսինքն՝ իսպաներենի և անգլերենի համադրությունը), իսկ երաժշտական գործիքների առումով ինձ շատ դուր է գալիս ռոք և հաուզ երաժշտական ժանրերի համադրությունը, որտեղ կարող ես լսել ռոքային կիթառների, թավջութակների շատ լուրջ մոտեցումներ՝ համադրված հաուզ երաժշտության ուժեղ ռիթմերի հետ:

- Հայկական երգարվեստից կա՞ որևէ արտիստ, ում երգերը պարբերաբար հնչում են Ձեր փլեյլիստում /playlist/: Եթե ցանկանում եք, նշեք դրանցից մի քանիսը:

- «Playlist», որպես էդպիսին, չկա, բայց կասեմ նրանք, որոնք հաճույքով լսում եմ, երբ «թերթում» եմ ռադիոյի ալիքները: Սիրով լսում եմ «Bambir» ռոք խմբի երգերից, Ֆորշի, Ռուբեն Հախվերդյանի, ինչպես նաև Ռեյնկարնացիայի և իհարկե իմ շատ սիրելի ամենահայկական Ինգա և Անուշ Արշակյանների ստեղծագործությունները:

- Արտասահմանյան երաժիշտներից ու՞մ հետ կցանկանայիք հանդես գալ:

- «Coldplay» խմբի հետ: Երգարվեստում նրանց առաջին քայլերից սկսած՝ պաշտում եմ նրանց ստեղծած երաժշտությունը… Իսկ Chris Martin-ին առհասարակ համարում եմ աշխարհի ամենաորակյալ երաժիշտներից մեկը:

- Եթե մի օր առաջարկ ստանաք, որպես սիրված երգչուհի, նկարահանվել հայկական որևէ սերիալում, կհամաձայնե՞ք:

- Չեմ կարող հստակ ասել, կախված է, թե ինչ կերպարի և ինչ սերիալի մասին է խոսքը… Բարսելոնայում ստացել եմ սերիալում նկարահանվելու առաջարկ, բայց մերժել եմ, քանի որ կերպարը ինձանից շատ հեռու էր, և քանի որ ես երգչուհի եմ և ոչ թե պրոֆեսիոնալ դերասան, ուստի կերպարս գոնե փոքր-ինչ պետք է մոտ լինի ինձ, որ ավելի հեշտ կարողանամ մտնել այդ հերոսի կերպարի մեջ: Բայց գովազդային հոլովակներում նկարահանվելուն շատ դրական եմ վերաբերվում և ի դեպ, Բարսելոնայում վերջերս նկարահանվել եմ մի քանի գովազդային հոլովակներում համաշխարհային որոշ ապրանքանիշների համար:

- Հայտնի է, որ ունեք Ձեր սեփական բրենդը` ACÓ by Astghik Safaryan։ Ապագայում այդ գործն ընդլայնելու պլաններ կա՞ն։

- Իհարկե, այն հիմա գործում է և տարվում են լուրջ աշխատանքներ՝ ընդլայնելու աքսեսուարների և հատկապես գլխարկների տեսականին, որն ի դեպ, շատ դրական արձագանք ունեցավ և դարձավ բրենդի ամենասիրելի ապրանքատեսակը, էնպես որ, շուտով սպասվում են նորություններ:

- Հեծանիվ վարու՞մ եք: Հնարավո՞ր է՝ մի օր Ձեզ տեսնենք Երևանի փողոցներում հեծանիվ վարելիս:

- Սա հավանաբար այն է, ինչ շատերը չգիտեն իմ մասին... Միգուցե անսովոր լինի շատերի համար, բայց ես խոստովանում եմ, որ հեծանիվ վարել չգիտեմ :)) Չգիտեմ` ինչու, բայց միշտ խուսափում եմ նստել և վարել: Այս հարցում թերացել եմ, խոստովանում եմ :))

- Կա՞ այնպիսի մեկ օր, որը կցանկանայիք հետ վերադարցնել Ձեր անցիալից:

- Հետաքրքիր հարց էր, մտածելու տեղիք տվեց, շնորհակալ եմ: Հարցից հասկացա, որ ժամանակի ընթացքում տարիներն ինձ փոխել են մի քիչ: Նախկինում հաճախ էի մտքով վերադառնում անցյալ և ծանր ու թեթև անում իրավիճակները, մտածում որ մի գուցե սա այնպես անեի, այլ կերպ կլիներ, կամ հակառակը, բայց հիմա բոլորովին այլ կերպ եմ նայում այդ ամենին:

Այն ինչ անցյալում է, այլևս ետ չես բերի, այն ինչ պատահել է քեզ կյանքում, ուրեմն էդպես էր նախատեսված, և նորից նույն ճամփան անցնելու դեպքում միևնույնն է նույն կերպ կլիներ: Իսկ այն ինչ չի ստացվել, ուրեմն դա մի գուցե իմը չէր և չպետք է տեղ գտներ իմ կյանքի պատմության մեջ: Ըստ իս՝ անցյալից միայն պետք է վերցնել փորձ և փորձել գիտակցաբար չկրկնել այն ինչ սխալ ես համարել նախկինում: Եվ վերջապես, կյանքը գեղեցիկ է իր բոլոր փուլերով՝ ԱՆՑՅԱԼ-ի՝ անդարձ, ՆԵՐԿԱ-ի՝ չգիտակցված լինելով և ԱՊԱԳԱ-ի սպասելիքներով:

- Այժմ երբ նայում եք Ձեր՝ որպես երգչուհի անցած ճանապարհին, կա՞ որևէ բան որի համար փոքր-ինչ զղջում եք:

- Բնականաբար, կան բաներ, որ կցանկանայի ավելի բարձր որակով անել, բայց տասը տարի առաջ որքան էլ ուզենաի ներկայիս որակը ստանալ, միևնունն է՝ անհնար էր այդ տարիներին, այն էլ Հայաստանում: Համենայն դեպս, ուրախ եմ, որ ամեն աշխատանքիս փորձել եմ լուրջ և հնարավորինս որակյալ մոտեցում տալ: Եվ ուրախ եմ, որ այսօր հետ նայելով իմ կատարած աշխատանքներին նկատում եմ ավելի պրոգրես, քան ռեգրես: 

Black Friday в Юнибанке — скидка 50% на выпуск картОчередная остановка на пути к финансовой грамотности — учебный комплекс «Глобал Бридж»: Idram и IDBankUcom открыл свои двери для участников образовательной программы FAST «Поколение ИИ»Журналист, напоминающий политическую обезьяну с гранатой, готовится взорвать всю АрмениюПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю юбилея Гагика ЦарукянаСоболезнование от имени лидера Движения "Всеармянский фронт" Юнибанк вручил борцам сборной Армении денежные премии Заявление Центрального Совета Союза коммунистических партий – КПСС Ucom — стратегический технологический партнер соревнования по кибербезопасности Non-Artificial CTF 2026«Вам положен возврат по кредиту»: IDBank предупреждает о новой уловке мошенниковОдин год пакета Persona Америабанка в цифрах: от поездки в Японию до открытия нового филиала Это больше чем правда. Аршак Карапетян Аршак Карапетян отвечает на комментарии зрителейЦифровые решения на валютном рынке: IDBank и Rate.Trading на выставке DigiTec 2026Цифровые решения в одной экосистеме: IDBank на DigiTec 2026Когда вся Армения была одной командой. Никита Симонян и «Арарат-73»Ucom и Impact Hub Yerevan подвели итоги третьего этапа программы по развитию зелёного предпринимательстваIDBank представит концепцию единой экосистемы на DigiTec 2026Без 102-й базы Армении конец. Аршак КарапетянЧто будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян Европейский курс Армении между обещаниями и обязательствами При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing Armenia 2026»Аршака Карапетян отвечает на комментарии IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026Rate.Trading: Крупные сделки с цифровыми инструментами управления валютными рискамиЗакрытие карабахского вопроса ставит под угрозу само существование Армении. Аршак КарапетянФонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябреСпециальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностей Скидка 35% на указанные карты IDBank в честь 35-летия Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проекту