ԵԽ տարածքում ՀՀ-ն առաջինն է ստեղծել ՄԻԵԴ-ում կառավարության ներկայացուցչի կայք. ԵԽ զեկույց
МЕЖДУНАРОДНОЕԵվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն հրապարակել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների և վճիռների իրականացման վերահսկման մասին 9-րդ տարեկան զեկույցը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, զեկույցի «Հիմնական ձեռքբերումներ» բաժնում արձանագրվում է Հայաստանի կողմից արդար դատաքննության հասանելիության, հեռարձակման լիցենզիաների տրամադրման և այլընտրանքայ ին զինծառայության ոլորտներում որոշակի ձեռքբերումներ:
Մասնավորապես շեշտվում է, որ 2009թ-ից ի վեր տնտեսվարող սուբյեկտների համար վերացվել է վարչական որոշման իրավաչափությունը վիճարկող դիմում ներկայացնելու համար սահմանված վարձավճարը, ինչն էլ դյուրացրել է դատաքննության նկատմամբ հասանելիության իրավունքի իրացումը: Հեռահաղորդակցության ոլորտում նշվում է 2010թ-ին համապատասխան օրենքում փոփոխությունը, որով իրավասու մարմինը պարտավորեցվում է լիցենզիայի դիմումը մերժելու պարագայում տրամադրել որոշման առարկայական և հիմնավորված փաստարկում: Այլընտրանքային զինծառայության մասով շեշտվում է, որ Հայաստա նում համակարգը ներդրվել է 2004թ-ին, իսկ 2013թ-ին օրենքում կատարված փոփոխություններով ծառայության վերահսկողությունը ռազմականից տեղափոխվել է քաղաքացիական վերահսկողությա ներքո:
«Հատուկ գործողություններ» մասում շեշտվում է, որ 2015թ-ի սեպտեմբերի 30-ին գործարկվել է ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի կայքը, որն առաջին նման փորձն է Եվրոպայի խորհրդի անդամ որևէ երկրում: «Այս քայլը նպատակ ունի բարձրացնելու դատարանի որոշումների իրականացման արդյունավետությունը` 2015թ-ի մարտի Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի բրյուսելյան հռչակագրի համապատասխան»,- ասվում է զեկույցում:
ԵԽ նախարարների կոմիտեն նաև շեշտադրում է, որ 2015թ-ին Հայաստանի իշխանությունների կողմից իրենց փոխանցված գործողությունների ծրագրի մեջ նշվել է, որ ՄԻԵԴ-ի որոշումների իրականացման շրջանակներում Հայաստանի դատարանների սրահներից վերացվել են վանդակները, քայլեր են ձեռնարկվել քրեակատարողական հիմնարկներում առողջապահական խնդիրների կարգավորման ուղղությամբ:



