Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Սերժ Սարգսյանը կիսում է ՀՀԿ-ն.«Ժամանակ»

ПОЛИТИКА

«Ժամանակ» թերթը գրում է. «Գուցե տարօրինակ հնչի, սակայն ՀՀԿ դպրոցի բացումը, որը ոչ այն է քաղաքական է լինելու, ոչ այն է կուսակցական, խոշոր հաշվով՝ հիշեցնելու է կուսակցությանը հասցված կացնի հարված, որով ՀՀԿ-ն կիսվելու է: Ավելի շուտ՝ կիսվելու է ՀՀԿ պատմությունը: Այն բաժանվելու է մինչեւ դպրոցը եղած շրջանի կամ շրջափուլի եւ դպրոցից հետո եղած շրջափուլի:

Այդ գործընթացը տեղավորվում է Հայաստանում իշխանության ձեւավորման կամ վերադասավորման այն գործընթացի մեջ, համատեքստում, որը սկսել է Սերժ Սարգսյանն ու փորձում է առաջ տանել, եւ որի առավելագույն նպատակը 2018 թվականից հետո որպես վարչապետ մնալն է, իսկ նվազագույնը՝ ՀՀԿ միջոցով ստվերային իշխանություն պահելը եւ կուսակցական համակարգի միջոցով ապակենտրոնացված իշխանական համակարգի վրա ազդեցությունը պահպանելը, դե ֆակտո կառավարելը:

Այդ գործում շատ կարեւոր են ոչ միայն իրավա-քաղաքական, կազմակերպա-կառուցվածքային լուծումները, սերնդափոխության ֆիզիկական կամ ինտելեկտուալ իմիտացիաները, այլ նաեւ հոգեբանական կողմը: Սերժ Սարգսյանը ձեռնամուխ է եղել իր իշխանության ձեւավորմանը, իրեն զգալիորեն ենթակա համակարգի կազմավորմանը: Կստացվի, թե ոչ, հանրությունը թույլ կտա, ի վիճակի կլինի դիմադրել այդ գործընթացին, թե ոչ՝ այլ խնդիր է: Ակնհայտ է, որ Սարգսյանը իր առաջ դրել է այդ խնդիրը եւ փորձում է գնալ անշեղորեն: Ձեւավորել սեփական իշխանություն, որը երկարաժամկետ ռեզերվով ենթակա է իրեն, գործնականում հնարավոր չէ առանց այդ հարցը առնվազն ՀՀԿ մասշտաբով լուծելուն: Իսկ ՀՀԿ մասշտաբով այդ հարցը հնարավոր չէ լուծել առանց հոգեբանական տրանսֆորմացիայի:

Մեծ հաշվով, ներկայիս Հանրապետական կուսակցությունը հիբրիդային է եւ իր մեջ կրում է կամ արտահայտում է Հայաստանի անկախության ամբողջ շրջանի, անցնող 25 տարիների ժամանակագրությունը: Ներկայիս ՀՀԿ-ում մարդիկ են, ովքեր հայտնվել են ՀՀՇ իշխանությունից, պատերազմից, ովքեր ասֆալտի ֆիդայիներ են եղել, սագագողեր, ովքեր քրեական եւ օլիգարխիկ փուլում ձեւավորվածներ են, որոնք ՀՀԿ-ում են հայտնվել Ռոբերտ Քոչարյանի ցանկությամբ, որոնք Սերժ Սարգսյանի համար են ՀՀԿ-ում հայտնվել, զանազան պատեհապաշտներ եւ այլն:

Այսինքն՝ ներկայիս ՀՀԿ-ն Հայաստանի անկախության անցնող 25 տարիների մի խառնամբոխ է, որն առաջնորդվում է ֆիզիկական անվտանգության եւ նյութապաշտության կոդերով: Սակայն այդ ամենի տակ կա նաեւ հոգեբանությունը, եւ քանի որ այստեղ խառնամբոխ է նաեւ հոգեբանական առումով, եւ ամեն մեկը հոգու խորքում իրեն, այսպես ասած, պարտական է համարում մի որեւէ մեկին՝ մեկը Տեր-Պետրոսյանի ժամանակաշրջանին, մյուսը՝ Վազգեն Սարգսյանին, երրորդը՝ Քոչարյանին, չորրորդը՝ Սերժ Սարգսյանին, հինգերորդը՝ Աշոտ Նավասարդյանին կամ Անդրանիկ Մարգարյանին, որոնք ՀՀԿ հիմնադիրներն են, այդ կուսակցության վրա միարժեք գերակայության խնդիրը խորքային առումով լուծելը դառնում է բավականին բարդ:

Սերժ Սարգսյանը 2006 թվականից անդամակցել է ՀՀԿ-ին, Անդրանիկ Մարգարյանի մահից հետո գլխավորել այն, մեծ հաշվով՝ որեւէ լուրջ խնդրի չի բախվել կուսակցությունը կառավարելու հարցում, կուսակցության տարբեր խմբերի հետ լեզու գտնելու հարցում, բայց ՀՀԿ-ն, միեւնույն է, իրենը չէ, եւ ինքն էլ, խոշոր հաշվով, ՀՀԿ-ինը չէ, ու այս հոգեբանական դիսոնանսը հանդիսանում է ենթագիտակցական լուրջ արգելք ու բարդույթ բոլորի համար: Վերջին հաշվով, Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի ներկան է, սակայն ապագան դառնալու համար նա կարիք ունի նախ դառնալ անցյալը: Այլ կերպ ամբողջատիրական համակարգում կառավարել եւ տիրապետել իշխող կուսակցությանը հնարավոր չէ:

ՀՀԿ-ի դպրոցով Սերժ Սարգսյանը փորձում է լուծել հենց ՀՀԿ անցյալը դառնալու խնդիր, եւ այդ իսկ պատճառով դպրոցը բաժանելու է ՀՀԿ կենսագրությունը երկու փուլի, այսպես ասած՝ կտրելու է հոգեբանական թելը ՀՀԿ այն ժամանակաշրջանի հետ, որտեղ Սերժ Սարգսյանը ՀՀԿ համար մեկն էր շատերից, ոչ թե միակը: ՀՀԿ քաղաքական կամ կուսակցական դպրոցի առանցքային, իսկ մեծ հաշվով էլ՝ միակ նպատակը լինելու է կուսակցությունում Սերժ Սարգսյանի «դարաշրջանի» հոգեբանական հարթակ ձեւավորելը՝ այդպիսով կուսակցության կենսագրության երկրորդ կեսն իր անցյալով, ներկայով ու ապագայով կապելով միայն Սերժ Սարգսյանի հետ:

Դա, իհարկե, տեւական գործընթաց է եւ անշուշտ՝ ոչ թե ամիսների, այլ տարիների խնդիր: Բայց Սարգսյանն անկասկած իր ծրագրերը հաշվարկում է հենց այդ ժամանակային կտրվածքով՝ հաջողության գրավականը տեսնելով հնարավորինս հեռու հաշվարկելը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию