Ջոնի Դեփի մասնակցությամբ ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Վենետիկի կինոփառատոնում
КУЛЬТУРАՎենետիկի կինոփառատոնի ընթացքում առաջին անգամ կներկայացվի գանգսթեր Ջեյմս «Ուայթ» Բալգերի մասին «Սև պատարագ» («Black Mass») կինոնկարը: Ինչպես տեղեկացնում է deadline.com-ը, կինոնկարում խաղում է Ջոնի Դեփը:
Ֆիլմի հիմքում ԱՄՆ-ի Հետաքնությունների դաշնային գործակալության գործակալի և իռլանդացի գանգստերի միավորումն է, որոնք միասին փորձում են ոչնչացնել իտալական ավազակախումբը:
Սքոթ Քուփերի ֆիլմում նկարահանվել են այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Բենեդիկտ Քամբերբեթչը, Ջեսի Փլեմոնսը, Դաքոթա Ջոնսոնը: Ֆիլմը կցուցադրվի մրցութային ծրագրից դուրս՝ սեպտեմբերի 4-ին: Փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 2-12-ը:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



