Օբամայի վարչակազմն իր մտահոգությունն է հայտնել թուրքական իշխանություններին Սբ. Կիրակոս եկեղեցու խնդրով
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ հայ դատի հանձնախումբն իր խորը մտահոգությունն է հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ կապված Թուրքիայում մի շարք հայկական եկեղեցիների, այդ թվում Սուրբ Կիրակոս եկեղեցու «անհապաղ օտարման» անհրաժեշտության հետ:
Ինչպես տեղեկացրին հանձնախմբից, Օբամայի աշխակազմի պաշտոնյան, ով չի ցանկացել ներկայանալ, տեղեկացրել է, որ Անկարայում ԱՄՆ դեսպանատունը և Ադանայում ու Ստամբուլում հյուպատոսությունները ուշադիր հետևում են թուրքական կառավարության այդ որոշման իրականացմանը և մտահոգություններ են հայտնել ինչպես պետական, այնպես էլ տեղական պաշտոնյաներին: Թուրքական կառավարությունը իր հերթին տեղեկացրել է ամերիկացի պաշտոնյաներին, որ այդ որոշումը բյուրոկրատական միջոց է վերջին շրջանում վնասված մի շարք շենքերի վերանորոգումն ավելի արդյունավետ կազմակերպելու համար: Նույն պաշտոնյան նաև նշել է, որ այս որոշման դեմ արդեն իսկ հայցեր են ներկայացվել Թուրքիայի տեղական դատարաններ:
Դիարբեքիրի Սուր գավառում թուրքական ռազմական ուժերի կողմից իրականացվող գործողություններին զուգահեռ Թուրքիայի նախարարների խորհուրդը Սուրի տարբեր թաղամասերում բազմաթիվ շենքերի ու տարածքների անհապաղ պետականացման մասին որոշում է կայացրել: Օտարման ենթարկված կառույցների թվում է նաև Միջին Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին՝ Սուրբ Կիրակոսը։ Խորհրդի նույն որոշմամբ օտարման են ենթարկվում նաև Դիարբեքիրի ասորական, քաղդեական և բողոքական եկեղեցիները:



