Պաշտոնական Անկարան գերմանական հեռուստաալիքից պահանջել է հեռացնել Էրդողանին ծաղրող տեսահոլովակը
МЕЖДУНАРОДНОЕԳերմանական ARD հեռուստաալիքով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ծաղրող երգիծական տեսահոլովակի շուրջ իրարանցումը չի դադարում: Ֆրանսիական AFP գործակալությանն մեկնաբանություն տված թուրք անանուն դիվանագետը հայտնել է, որ իրենք դիմել են գերմանական հեռուստաընկերությանը` պահանջելով հեռացնել տեսահոլովակը:
«Նախորդ շաբաթ մենք կանչեցինք Գերմանիայի դեսպանին` հայտնելու մեր բողոքը հոլովակի հեռարձակման հետ կապված, որը դատապարտում ենք: Մենք պահանջել ենք, որ այն անմիջապես հեռացվի»,- հայտնել է թուրք դիվանագետը:
Գերմանական ARD հեռուստաալիքը մարտի 17-ին երգիծական, երկու րոպե տևողությամբ մի տեսահոլովակ էր պատրաստել: Դրանում քննադատվում էր Թուրքիայի նախագահի քաղաքականությունը: Հոլովակում ասվում էր. «Լրագրողը, որը գրում է այն մասին, ինչ դուր չի գալիս Էրդողանին, հաջորդ օրը հայտնվում է ճաղերի հետեւում»: Բացի այդ, ծաղրի էր ենթարկվում Էրդողանի կողմից մարդու իրավունքների ոտնահարումներն, ինչպես նաև քննդատվում նրա վերաբերմունքը քրդերի նկատմամբ` ասելով. «Նա ավելի հակված է ռմակոծել նրանց, քան իր կրոնակից եղբայրներին «Իսլամական պետություն» խ մբավորումից»:
Տեսահոլովակի պատճառով Անկարայում Գերմանիայի դեսպանը կանչվել էր Թուրքիայի ԱԳՆ:



