Միջազգային դատարանն արդարացրեց ու ազատ արձակեց Վոյիսլավ Շեշելին
МЕЖДУНАРОДНОЕՆախկին Հարավսլավիայի համար միջազգային դատարանը (ՆՀՄԴ) Սերբիայի Արմատական կուսակցության առաջնորդ Վոյիսլավ Շեշելին անմեղ Է ճանաչել մեղադրանքի բոլոր կետերով: «Շեշելն այժմ ազատ մարդ Է»,-հայտարարել Է դատական կոլեգիայի նախագահը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
Շեշելը մեղադրվում Էր պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների մեջ, որոնք 1991 թվականի օգոստոսից մինչեւ 1993 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակաշրջանում կատարվել են Խորվաթիայի, Բոսնիայի եւ Հերցեգովինայի ու Վոյեվոդինա սերբական երկրամասի ոչ սերբ բնակչության դեմ:
Մեղադրյալը ներկա չի եղել դատավճռի հրապարակմանը: Դեռ 2014 թվականի նոյեմբերին նրան Սերբիայում բուժվելու համար բաց Էին թողել այն բանից հետո, երբ Շեշելի մոտ քաղցկեղ Էր ախտորոշվել:
Հետագայում մեղադրյալը հրաժարվել Է վերադառնալ Հաագա, չնայած ՆՀՄԴ-ի պահանջին:
Շեշելը ՆՀՄԴ-ի հետաքննչական մեկուսարանում կալանքի տակ Էր պահվում 2003 թվականից, քանի դեռ Հաագայի դատարանում շարունակվում Էր հիմնական գործընթացը՝ ազգամիջյան ատելության բորբոքման եւ Խորվաթիայի ոչ սերբ բնակչության դեմ հանցագործությունների հրահրման մեղադրանքով:



