Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Կառավարությունը հաստատեց Հարկային նոր օրենսգրքի նախագիծը. բիզնեսի համար սահմանվել են նոր արտոնություններ

ПОЛИТИКА

ՀՀ կառավարությունը հաստատեց Հարկային նոր օրենսգրքի նախագիծը և այն ներկայացրեց Ազգային ժողով: Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը նշեց, որ երկարատև քննարկումներից հետո նախագիծը լրամշակվել է նախնական ամրագրված սկզբունքների շուրջ և փաստաթուղթը պետք է ապահովի տնտեսության երկարաժամկետ աճը՝ չկարևորելով կարճաժամկետ արդյունքները: Ըստ Միրումյանի՝ օրենսգրքի ընդունումից հետո ոչ միայն արտահանողները հնարավորություն կունենան ստանալ ավելացված արժեքի հարկի գումարները, որոնք վճարված են մատակարարներին, այլ նաև այն տնտեսվարող սուբյեկտները, ովքեր տնտեսությունում կատարել են ներդրումներ ու դրանց  մեծածավալությամբ պայմանավորված՝ հնարավորություն չեն ունեցել օգտագործելու իրենց մատակարարներին վճարված ԱԱՀ-ն: Այսինքն՝ վեց ամսվա կտրվածով այս սուբյեկտներին կվերադարձվի ԱԱՀ գումարները, որպեսզի կարողանան դրանք օգտագործել:

«Մեկ այլ միջոցառում նախատեսում է տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող արտադրական սարքավորումների, ինչպես նաև հումքի որոշ տեսակների համար ԱԱՀ գումարների տարաժամկետում: Դա նշանակում է, որ օրենսգրքի ընդունումից հետո արտադրական նշանակության սարքավորումներ, ինչպես նաև երրորդ երկրներից հումքի տեսակներ ներմուծելու դեպքում ԱԱՀ-ն մաքսային մարմիններին կվճարվի ոչ թե ներմուծման օրվանից 10 օրվա ընթացքում, այլ կվճարվի հարկային մարմիններին՝ մինչև հաջորդ ամսվա 20-ը: Կարևորվում է նաև մեր երկրում վերամշակման գործընթացի զարգացումը, և այդ առումով այն տնտեսվարող սուբյեկտները, ովքեր վերամշակում կիրականացնեն ՀՀ-ում և ՀՀ-ից արտահանում կկազմակերպեն, նրանց համար ԱԱՀ-ն ոչ թե կգանձվի սահմանին և կվերադարձվի, այլ ոչ կգանձվի, ոչ էլ կվերադարձվի, որպեսզի ժամանակային առումով նրանք հնարավորություն ունենան այդ գումարներն օգտագործել: Ի դեպ, այս միջոցառումը կառանձնացվի օրենսգրքից, և նախատեսվում է այն կիրառել ավելի վաղ, քան օրենսգիրքը կընդունվի»,- ասաց Միրումյանը:

Նրա խոսքով, ԱԱՀ հարցում կառավարությունը նախատեսում է հաշվանցումների ազատականացում, որը տարիներ շարունակ սահմանափակվել է՝ տվյալ պահի անհրաժեշտությունից ելնելով: Ըստ Միրումյանի՝ գործարարները հասկանում են, որ նման ազատականացումը նշանակում է բիզնեսի մոտ լրացուցիչ միջոցների առկայություն: Նման մոտեցումներ կլինեն նաև շահութահարկի գծով: ՊԵԿ փոխնախագահի դիտարկմամբ՝ նախատեսվում է նաև ընդհանուր դաշտում գործող անհատ ձեռնարկատերերի համար հարկային բեռի նվազեցում անել, որպեսզի դա հավասարվի շահութահարկին և բիզնես իրականացնելու համար այդ դր ույքաչափերը լինեն համեմատաբար ավելի չեզոք:

Հաջորդ սկզբունքը վերաբերում է նրան, որ կարևորվում է ինչպես միջնաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հատվածում բյուջետային եկամուտների կայունությունը: Ըստ Միրումյանի՝ այստեղ հիմնական ուղղությունը հանդիսանում են ակցիզային հարկերը: Նախատեսվում է 2017-2021 թվականի ընթացքում սահուն, ըստ տարիների, որոշակի չափով վերանայել ծխախոտի, օղու արտադրանքի, ինչպես նաև վառելիքի որոշ տեսակների համար ակցիզային հարկի դրույքաչափերը:

Ծխախոտի և օղու մասով դրույքաչափերը համապատասխանեցվում են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում գործող դրույքաչափերին, քանի որ Հայաստանը ստանձնել է նման պարտավորություն: Բայց, Միրումյանի դիտարկմամբ, անգամ 2021 թվականին Հայաստանը չի հավասարվելու այդ երկրների դրույքաչափերին և ունենալու է ընդհանուր դրույքաչափից 20 տոկոս ավելի ցածր դրույքաչափ:

«Օրենսգրքի շրջականերում սկզբունքային է եղել նաև հարկման այլընտրանքային եղանակների կիրառությունը: Հայաստանն այսօր աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը հարկման այլընտրանքային համակարգի տարածվածությամբ, ինչն էական աղավաղում է համակարգը և ցուցաբերում է  անարդարացի դրսևորումներ: Վերանայվել են նաև այդ մոտեցումները, որ երկարաժամկետ հատվածում բիզնեսի 90 տոկոսը պարզապես չի կարող գտնվել հարկման այլընտրանքային ռեժիմների ներքո: Փոքր բիզնեսն, ըստ նրա, շարունակելու է օգտվել այն արտոնություններից, որոնցից այսօր օգտվում է:

Արմատական են նաև հարկային վարչարարության բարեփոխումները: Մեծապես կարևորվում է հարկային կարգապահության բարձրացումը, մյուս կողմից՝ համակարգի թափանցիկության ապահովումը և միջազգային պրակտիկայում ընդունված հարկման ինքնագնահատման համակարգի կիրառությունը, ինչը նշանակում է սպասարկման լրիվ նոր որակ, կտրուկ նվազելու է հարկ վճարողի և հարկային ծառայողի շփումը»,- ասաց Միրումյանը:

Նրա խոսքով՝ բոլոր կարգավորումներն այն նպատակադրումն ունեն, որ նոր Հարկային օրենսգիրքը բիզնեսի համար պետք է ապահովի կայունություն ու կանխատեսելիություն: Սա, նրա խոսքով, համարվում է սկզբունքային հարցերից մեկը, բայց իհարկե, սրանով դիրքորոշում չեն հայտնում առ այն, որ Հարկային օրենսգրքի ընդունումից հետո իրենք բացառում են որևէ փոփոխության կատարում օրենսգրքում, բայց հիմնաքարային մոտեցումներն ու համակարգի հիմնական բաղադրիչները երկարաժամկետ հատվածում փոփոխությունների չեն ենթարկվելու:      

«Իրոք, այս օրենսգիրքը շատ երկար քննարկում է անցել, բազմաթիվ հարթակներում է քննարկվել: Լայնածավալ աշխատանք է իրականացվել, մեկ շաբաթվա ընթացքում կամփոփենք, բոլոր տեսակետներն իմի կբերվեն և օրենսգրքի նախագիծը կուղարկվի Ազգային ժողով: Մեծ առումով մենք ավարտել ենք այդ գործընթացը, և իմ կարծիքով մեկ շաբաթ ժամանակը բավարար է, որպեսզի այդ հարցերը քննարկենք և ավարտենք»,- եզրափակեց Հովիկ Աբրահամյանը:     

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию