Կառավարությունը համայնքներին տրամադրեց լրացուցիչ 1,5 մլրդ դրամ
ПОЛИТИКАՀՀ կառավարությունը լրացուցիչ ավելի քան 1,5 միլիարդ դրամ է ուղղում համայնքներին՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետևանքով առաջացած բացը լրացնելու և պետական աշխատակիցների կենսաթոշակային վճարումներն իրականացնելու համար: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ այդ միջոցներից 1 մլրդ 467 մլն դրամը կբաշխվի համայնքներին 50 մլն դրամ կտրամադրվի Գեղարքունիքի մարզի Սևան համայնքին՝ ճանապարհների հիմնանորոգման համար: «Իսկ մնացած 20 միլիոն 319 հազար դրամ գումարը հատկացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը՝ հետագայում բաշխելու նպատակով»,- ասաց Լոքյանը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ այս միջոցները լրացուցիչ են հատկացվում համայնքներին՝ որպես աջակցություն:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



