10 հայ հայտնիներ, ում արտաքինն էապես փոխվել է պլաստիկ վիրահատությունների շնորհիվ
ЛАЙФՁեզ ենք ներկայացնում պլաստիկ վիրահատության դիմած 10 հայ հայտնիների, ում արտաքինն էապես փոխվել է՝ վիրահատական միջամտությունների արդյունքում։
10. Անահիտ Շահբազյան
Անահիտ Շահբազյանը բավականին տաղանդավոր երգչուհի է, իսկ քթի պլաստիկ վիրահատությունից, նա նաև բավականին բեմական տեսք է ստացել ու կարող է շատ ավելի վստահ բեմ դուրս գալ, ինչն էլ անում է։
9. Հռիփսիմե Հակոբյան

Հռիփսիմեն ևս դիմել է քթի վիրահատության ու դրա արդյունքները հակասական կարծիքներ են առաջացնում։ Ոմանք պնդում են, որ Հռիփսիմեն շատ ավելի գրավիչ էր իր քթի բնական ձևով, իսկ ոմանց էլ դուր է գալիս Հռիփսիմեն՝ կարճեցված քթով։
8. Սևակ Ամրոյան
Սևակն անկասկած տաղանդավոր երգիչ է։ Մյուս կողմից, ասում են, որ տղամարդու պարագայում արտաքինն առաջնային չէ, առավել ևս՝ եթե խոսքը հայտնի մարդու մասին է գնում։ Սևակը ուներ շատ լուրջ խնդիր՝ զարհուրելի մեծ ու տգեղ քիթ ու նա շտկեց այդ արտաքին արատը, ինչից հետո նա շատ ավելի ներկայացուցչական ու հաճելի արտաքին ունի։
7. Սոնա
Սոնան արդեն Մոսկվայում մի քանի պլաստիկ վիրահատություններ արեց, ինչի արդյունքում անճանաչելիության աստիճան փոխվեց։
6. Էմմի
Ինչպես հայտնի է, Էմմին ոչ թե պարզապես վիրահատել է քիթը, այլ արել է դա մի քանի անգամ, մինչև «շողուլի» է բերել այն։ Մինչև վիրահատությունը Էմմին բավականին նման էր Բուռատինոյին, բայց 3-4 վիրահատություններից հետո, այսօր նա կարող է պարծենալ գեղեցիկ քթով։
5. Մհեր Մեսրոպյան
Մհերը, կամ ինչպես նա ավելի է հայտնի՝ Մգեռ Առմենիան, ևս բավականին արծվաքիթ էր, երբ մուտք գործեց հայկական շոու բիզնես, բայց որոշ ժամանակ անց, նա քթի կոռռեկցիա արեց և հիմա ավելի սովորական քթի ձև ունի։
4. Նելլի
Նելլին գրեթե անհնար է ճանաչել հիմա։ «Հայեր» խմբում հանդես գալու ժամանակ ունեցած արտաքինը կարելի է ասել կապիտալ վերանորոգման է ենթարկվել ու եվրոռեմոնտ է արվել ու հիմա Նելլին անճանաչելիորեն փոխվել է ու փոխվել է դեպի լավը։
3. Նազենի Հովհաննիսյան
Նազենին կարող է լինել էտալոն՝ արտաքնի ճիշտ պլաստիկ կոռռեկցիայի ու սեփական արտաքինը ճիշտ խնամելու ու մատուցելու առումով։
2. Անահիտ Սիմոնյան
Անահիտ Սիմոնյանը ևս մտնում է այն աստղերից ցուցակի մեջ, ովքեր բազմիցս դիմել են պլաստիկ վիրահատությունների, սակայն Անահիտի պարագայում երկակի արդյունքի հետ գործ ունենք։ Մի կողմից Անահիտ Սիմոնյանի քթի վիրահատությունը շատ հաջող է, իսկ մյուս կողմից՝ Անահիտն ակնհայտորեն չարաշահել է շբոտեքսը՝ շրթունքները մեծացնելիս։
1. Լիլիթ Հովհաննիսյան
Պլաստիկ միջամտությունների Հայաստանի չեմպիոնն անկասկկած Լիլիթ Հովհաննիսյանն է։ Լիլիթը փոխել է իր դեմք գրեթե ամեն մասի ձևն ու չափը և արդյունքում՝ Հայ Սուպերսթարից մեզ հայտնի Լիլիթ Հովհաննիսյանը գրեթե ոչ մի ընդհանուր բան չունի ներկայիս Լիլիթ Հովհաննիսյանի հետ։ Ընդհանուր առմամբ, Լիլիթի արտաքնային փոփոխությանը կկարելի է գերազանց գնահատակկան տալ, հատկապես, եթե նա դադարի այս աստիճան չարաշահել շպարը։












