Brussels Airlines-ն օրական 5 մլն եվրո է կորցնում օդանավակայանի փակման պատճառով
МЕЖДУНАРОДНОЕԲելգիայի Brussels Airlines ավիաընկերությունն օրական 5 միլիոն եվրո Է կորցնում մարտի 22-ի ահաբեկչական գործողությունից հետո Զավենտեմ օդանավակայանի փակման պատճառով: Այս մասին հայտնել Է La Libre Belgique տեղական թերթը:
«Օդանավակայանի փակումից հետո ընկերությունն օրական 5 միլիոն եվրո Է կորցնում»,- գրում Է հրատարակությունը՝ վկայակոչելով Brussels Airlines-ի ներկայացուցչին: Նրա խոսքով՝ ընկերությունը ներկայում չվեթներ Է կատարում Լիեժից, Անտվերպենից, Ֆրանկֆուրտից եւ Ցյուրիխից: «Մենք կատարում ենք ավելի քիչ չվերթներ, ինչի պատճառով կորցնում ենք մեր սպասարկյալների մոտավորապես 60 տոկոսը»,- ասում Է նա:
Ներկայացուցիչը նշել Է, որ ընկերությունը շատ փող Է ծախսում նաեւ ուղեւորներին այլ օդանավակայաններ հասցնելու համար: Ըստ որում, նրա խոսքով՝ փոխադրողը լավատեսորեն Է տրամադրված եւ մտադիր Է հնարավորինս արագ վերադարձնել իր դիրքն այն բանից հետո, երբ բացվի օդանավակայանը: Ինչպես ավելի վաղ նշվել Է, Բրյուսելի օդանավակայանը չի բացվի առնվազն մինչեւ մարտի 31-ի երկրորդ կեսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



