Ереван, 29.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցությունն ԱԻ ոլորտում ամրապնդվում է

ОБЩЕСТВО

ՀՀ ԱԻ նախարարությունում մարտի 31-ին կայացավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ԱԻ հարցերով կոորդինացիոն խորհրդին առընթեր աշխատանքային խմբի նիստը, որը վարում էին ՀՀ ԱԻՆ աշխատակազմի Արտաքին կապերի վարչության պետ Մ. Գևորգյանը և ՀԱՊԿ-ի քարտուղարության կանչերի և սպառնալիքների հակազդեցության վարչության խորհրդական Վ. Նեկլյուդովը: Նիստին մասնակցում էին ՀԱՊԿ աշխատանքային խմբում ընդգրկված Հայաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Ղազախստանի ԱԻ նախարարությունների ներկայացուցիչները: Հանդիպման նպատակն էր մշակել ՀԱՊԿ-ի անդամ պետությունների` արտակարգ իրավիճականերին կոլեկտիվ արձագանքման հարցերով հետագա զարգացումների ռազմավարությունը: Նիստերի ընթացքում քննարկվում են այն խնդրահարույց հարցերը, որոնք ծառացել են ՀԱՊԿ-ի շրջանակներում պետությունների ԱԻ համակարգերի միջև: Քննարկվում են առաջ քաշված ծրագրերի իրագործման մեխանիզմներ, անհրաժեշտության դեպքում այդ ծրագրերը ներկայացվում են որպես փաստաթղթեր: Կանոնադրության համաձայն` բոլոր փաստաթղթերը համաձայնեցվում են անդամ պետությունների լիազոր մարմինների հետ, որից հետո բերվում են ՀԱՊԿ-ի ԱԻ հարցերով կոորդինացիոն խորհուրդ: Փաստաթղթերի ստորագրումը` կախված դրանց կարևորությունից, կատարվում է ՀԱՊԿ անդամ պետությունների նախարարների կամ նախագահների կողմից: 

Ողջունելով ներկաներին` ՀՀ ԱԻՆ արտաքին կապերի վարչության պետ Մ. Գևորգյանը նշեց, որ նմանատիպ աշխատանքային հանդիպումներն անհրաժեշտ են, քանի որ թույլ են տալիս ակտիվացնել համատեղ աշխատանքներն արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ոլորտում: Դրանք նպաստում են նոր լուծումներ և մոտեցումներ գտնելուն: 

«Համագործակցության վառ օրինակ է հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծումը, որի պաշտոնական բացումը կայացավ օրերս: Կենտրոնի բացման հիմնական նպատակ կարող են դիտվել արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման մեխանիզմների ամրապնդումն ու զարգացումը: Կենտրոնը կարձագանքի ոչ միայն Հայաստանում պատուհասած աղետներին, այլև օգնության ձեռք կմեկնի բոլոր այն երկրներին, որոնք օգնություն կխնդրեն մեզանից»,- հավելեց Մ. Գևորգյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ՀԱՊԿ-ի քարտուղարության կանչերի և սպառնալիքների հակազդեցության վարչության խորհրդական Վ. Նեկլյուդովը նշեց, որ կոորդինացիոն խորհրդի համար այս օրը մեծ նշանակություն ունի, քանի որ աշխատանքային խմբի հանդիպումները հաճախակի չեն լինում: 

«Տարվա ընթացքում մենք հանդիպում ենք երկու անգամ` առաջինը մարտին, երկրորդը` սեպտեմբերին: Այսօր կպարզենք, թե ինչ նոր առաջարկություններ կան, սեպտեմբերին ինչ փաստաթղթեր են ստորագրվելու, ինչ հեռանկարներ ունենք, և ինչ ենք իրականացրել մինչև օրս: Ցավոք, մեր աշխատանքային ժամանակը սահմանափակ է, իսկ քննարկվող թեմաները` շատ: Մեզ մաղթում եմ բարեհաջող աշխատանքային օր», - եզրափակեց Վ. Նեկլյուդովը:

Նիստի ժամանակ քննարկվեցին ոչ կառավարական և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնման, ուսումնական կենտրոնների կատարելագործման և ստեղծման, փրկարարների ուսուցման արդի մեթոդների մշակման, պրակտիկ և տակտիկական-մասնագիտական դասընթացների, հրամանատարաշտաբային ուսումնավարժությունների անցկացման, հաջորդ նիստի օրակարգի պատրաստման, աշխատանքային խմբի իրավական ոլորտին վերաբերող և այլ օրակարգային հարցեր: 

Ապրիլի 1-ին ՀԱՊԿ-ի ԱԻ հարցերով կոորդինացիոն խորհրդին առընթեր աշխատանքային խումբը կշարունակի աշխատանքները, որի շրջանակներում նախատեսվում է այցելություն Գետարգել համայնքում տեղակայված հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոն:

«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Юнибанк выпустил долларовые облигации с доходностью 5,6% Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Idram и IDBank — среди участников Career City Fest 2026Сегодня — последний год памяти Геноцида армян. СуренянцМалхас Амоян признан лучшим борцом Европы 2025 года