Հունաստանից 500 ներգաղթյալ կուղարկվի Թուրքիա
МЕЖДУНАРОДНОЕԵվրամիության և Թուրքիայի միջև համաձայնության շրջանակում Հունաստանից ներգաղթյալների առաջին հոսքը Թուրքիա կուղղվի ապրիլի 4-ին: Այս մասին AFP-ին հայտնել է Եվրոպական հանձնաժողովի անանուն աղբյուրը:
«Եթե վերջին պահին որևէ խնդիր չառաջանա, Թուրքիայի և Հունաստանի միջև կա պայմանավորվածություն ապրիլի 4-ին 500 ներգաղթյալի հետ ուղարկելու վերաբերյալ»,- ասել է աղբյուրը: Նա հայտնել է, որ վերադարձողները սիրիացիներ են, ովքեր ապաստան չեն խնդրել, ինչպես նաև աֆղանցիներ և պակիստանցիներ` հավելելով, որ սա Թուրքիա-ԵՄ համաձայնագրի շրջանակում փախստականների վերադարձի առաջին ալիքն է:
Աղբյուրը, սակայն, չի մանրամասնել` արդյոք փախստականների վերադարձը լինելու է ծովային, թե ցամաքային ճանապարհով:
Հունաստանում այժմ կա շուրջ 51 հազար փախստական և ներգաղթյալ, հարյուրավորները շարունակում են Թուրքիայից ապօրինի ճանապարհներով մուտք գործել երկիր:



