Ասադը պատրաստ Է վաղաժամկետ նախագահական ընտրություններ անցկացնել
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտնել Է, որ համաձայն Է վաղաժամկետ նախագահական ընտրություններ անցկացնել, եթե դա ցանկանա ժողովուրդը: Պետության ղեկավարը համապատասխան հայտարարությունն արել Է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է մարտի 31-ին:
«Եթե նման ցանկություն կա, ապա դա ինձ համար խնդիր չԷ: Միանգամայն բնական Է արձագանքել ժողովրդի, այլ ոչ թե ընդդիմադիր առանձին ուժերի կամքին:-ասել Է Ասադը:-Բայց նման քայլի գնալու համար մեզ հասարակական կարծիք Է հարկավոր Սիրիայում, այլ ոչ թե կառավարության կամ նախագահի կարծիքը»:
Սիրիայի առաջնորդի համոզմամբ, պետության ղեկավարին հարկավոր Է ընտրել քաղաքացիների ուղղակի քվեարկությամբ, այլ ոչ թե խորհրդարանական ընթացակարգով:
Ասադը մեկնաբանել Է նաեւ երկրում հայտարարված հրադադարի ռեժիմի ընթացքը, նշելով, որ այն «հարաբերականորեն հաջողված Է»: «Մենք կարող ենք ասել, որ հրադադարի հաջողությունը կարելի Է գնահատել լավ կամ նույնիսկ լավից փոքր-ինչ ավելի»,-հավելել Է նախագահը:



