Նյու Յորքում կկայանա Դեւիդ Բոուիի հիշատակին նվիրված համերգ աշխարհահռչակ կատարողների մասնակցությամբ
МЕЖДУНАРОДНОЕԲրիտանացի երաժիշտ Դեւիդ Բոուիի հիշատակին նվիրված համերգը տեղի կունենա մարտի 31-ին (Երեւանի ժամանակով ապրիլի 1-ին ժամը 04:00-ին) Նյու Յորքի Քառնեգի-հոլում: «Դեւիդ Բոուիի» երաժշտությունը» խորագրով համերգին, ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել Է բրիտանացի եր աժշտի գործընկեր եւ պրոդյուսեր Մայքլ Դորֆը, կմասնակցեն շուրջ 20 հայտնի արտիստներ եւ երաժիշտներ, որոնցից յուրաքանչյուրը կկատարի Բոուիի երգերից մեկը:
Համերգասրահի բեմ դուրս կգան, մասնավորապես, երաժիշտներ եւ երգիչներ Մայքլ Սթայլը, Սինդի Լոփերը, Լորի Անդերսոնը, Փերրի Ֆեռելը, Ջեյքոբ Դիլանը, The Roots հիփ-հոփ խումբը, Pixies ռոք-խմբի մասնակիցները եւ այլք:
Համերգը կվարի դրա կազմակերպիչներից մեկը՝ Մայքլ Դորֆը: Նրա խոսքով՝ «Դեւիդի մահը, որի հետ մենք աշխատել ենք վերջին յոթ ամսվա ընթացքում, տխուր առիթ դարձավ, որպեսզի միասին հավաքվեն նրա բարեկամները, գործընկերները եւ երկրպագուները, որոնք ցանկանում են հիշատակի տուրք մատուցել նրան»:
Բոուիի հիշատակի համերգի տոմսերը, շուրջ 2800 հատ, մի քանի րոպեում իսպառ վաճառվել են, հայտնել Է Դորֆը:
Ապրիլի 1-ին Նյու Յորքում կկայանա բրիտանացի երաժշտի հիշատակին նվիրված ես մեկ համերգ՝ «Ռադիո-սիթի մյուզիք հոլ» դահլիճում:



