Հնդկաստանում Էստակադայի փլվելու հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 20-ի
МЕЖДУНАРОДНОЕՀնդկաստանի արեւելքի Կալկաթա քաղաքում կառուցվող Էստակադայի փլվելու հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 20-ի: Այդ մասին, ինչպեստեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 31-ին տեղեկացրել Է Sahara Samay հեռուստաալիքը: Ավելի վաղ հաղորդվել Էր 14 զոհվածների մասին:
Նշվում Է, որ փլվածքների տակ կարող Է գտնվել շուրջ 150 մարդ: Փլուզման պահին կամրջի տակ գտնվում Էին մի քանի ավտոմեքենա, ավտորիքշներ եւ մոտոցիկլետներ:
Էստակադայի կամրջի փլուզումը տեղի Է ունեցել մարտի 31-ին, Երեւանի ժամանակով ժամը մոտավորապես 11:00-ին: Տեղի ունեցածի պատճառները պարզվում են, սակայն, ականատեսների վկայություններով, միջադեպից առաջ պայթյուն Է որոտացել: Նաեւ հաղորդումներ են ստացվել փլուզման վայրում շինվածքների բռնկման մասին, որոնց կողքին գտնվում Էին վառելիքի ցիստեռններ:
Պատահածի վայրում շարունակվում են որոնողափրկարարական գործողությունները, փլվածքների հավաքման գործում ներգրավված են զինվորականներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



