«Բորուսիա»-ն ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Հենրիխ Մխիթարյանի հետ
СПОРТԳերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ն ցանկանում է թիմում պահել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով ESPN-ը, գերմանական ակումբի մարզական տնօրեն Միխայել Ցորկը հայտնել է, որ պայմանագիրը երկարաձգելու հարցով ակումբը բանակցում է Մխիթար յանի և նրա գործակալ Մինո Ռայոլայի հետ: «Մենք աշխատում ենք Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը երկարաձգելու ուղղությամբ և բանակցում են նրա ու գործակալ Մինո Ռայոլայի հետ»,- ասել է Ցորկը:
Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրն ավարտվում է 2017թ. հունիսին: Արդեն իսկ լուրեր են շրջանառվում, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են իտալական «Յուվենթուս»-ը և Լոնդոնի «Արսենալ»-ը: Համաձայն Guardian պարբերականի՝ «Արսենալ»-ի կիսապաշտպան Արսեն Վենգերը դիտարկում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում իր թիմի կիսապաշտպանական գիծն ուժեղացնելու հնարավորությունը և փորձելու է ձեռք բերել 27-ամյա հայ կիսապաշտպանի տրանսֆերը:
Միևնույն ժամանակ իտալական Gazetta dello sport-ի հետ զրույցում Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հաստատել է լուրերը, որ Թուրինի «Յուվենթուս»-ը ցանկանում է ձեռք բերել Մխիթարյանի տրանսֆերը: