Սի Ցզինպինը եւ Օբաման քննարկել են Կորեայի, վիճելի կղզիների եւ միջուկային անվտանգության հարցերը
МЕЖДУНАРОДНОЕՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ կայացած հանդիպման ընթացքում հայտարարել Է, որ բոլոր շահագրգիռ կողմերը պետք Է ձեռնպահ մնան այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել Կորեական թերակղզում լարվածության սաստկացման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Չինաստանը հանդես Է գելիս այն բանի օգտին, որ բոլոր կողմերը ձեռնպահ մնան ամեն կարգի գործողություններից եւ հռետորաբանությունից, որոնք կարող են լավածության շիկացման հանգեցնել Կորեական թերակղզու շրջանում»,- ՉԺՀ-ի նախագահի հայտարարությունը մեջբերում են Չինաստանի զանգվածային լրատվամիջոցները: Նա հանդես Է եկել Կորեական թերակղզու միջուկազերծման եւ այդ հինախնդրի շուրջը վեցակողմ բանակցությունների վերսկսման օգտին:
Սի Ցզինպինը նաեւ նշել Է, որ Չինաստանը չի հրաժարվի Հարավչինական ծովում իր շահերից եւ կպաշտպանի իր ինքնիշխանությունն այն կղզիների հարցում, որոնց նկատմամբ հավակնություններ ունեն նաեւ տարածաշրջանի մի շարք երկրներ:
Չինաստանը եւ ԱՄՆ-ը տարածել են բանակցությունների արդյունքներին նվիրված համատեղ հայտարարություն, որում երկու կողմերն ասում են, որ կհամագործակցեն միջուկային մաքսանենգության կանխարգելման բնագավառում՝ թույլ չտալու, որ միջուկային զենքը հայտնվի ահաբեկիչների ձեռքում:
Հանդիպումը կայացել Է Վաշինգտոնում ընթացող միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



