Ադրբեջանական նավթի գնի անկումը շարունակվում է
ЭКОНОМИКАՆավթի համաշխարհային գների կարճատեւ աճից հետո ադրբեջանական նավթի էժանացումը շարունակվում է: Վրաստանի Սուփսա, Բաթում եւ Թուրքիայի Ջեյհան նավահանգիստներով փոխադրվող եւ համաշխարհային շուկաներում իրացվող ադրբեջանական Azeri LT CIF տեսակի նավթի մեկ բարելն այսօր 0,12 դոլարով էժանացել է:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է marja.azլրատվական կայքը` նշելով, որ ներկայում Լոնդոնի սակարանում Azeri LT CIF տեսակի նավթի գինը մեկ բարելի դիմաց հասել է 41,29 դոլարի:
Azeri LT CIF տեսակի նավթի նվազագույն գինը` մեկ բարելի դիմաց 19,15 դոլար գրանցվել է 2001 թվականի դեկտեմբերին, իսկ առավելագույն գինը` 149,66 դոլար 2008 թվականի հուլիսին:
Ներկա դրությամբ` Նյու Յորքի NYMEX ապրանքային սակարանում WTI նավթի մեկ բարելն արժե 37,81 դոլար, Լոնդոնի ICE սակարանում Brent տեսակի նավթի մեկ բարելն արժե 39,84 դոլար:
Միջազգային փորձագետների կանխատեսումներով, նավթի գնի անկումը առաջիկայում կշարունակվի: