ԻՊ-ի պարագլխի նախկին կինը պատմել Է Եվրոպա տեղափոխվելու ցանկության մասին
МЕЖДУНАРОДНОЕ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի նախկին կինը՝ Սաջա ադ Դուլեյմին, հայտարարել Է, որ կցանկանար դստեր հետ Եվրոպա տեղափոխվել: Այդ մասին, ինչպեստեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա պատմել Է շվեդական Expressen TV հեռուստաալիքին տված հարցազրույցում, որից մեջբերումներ Է հրապարակում CNN-ը:
«Ես ցանկանում եմ ապրել ոչ թե արաբական, այլ եվրոպական երկրներից որեւԷ մեկում: Ես ցանկանում եմ, որ իմ երեխաներն ապրեն ու կրթություն ստանան: Նունիսկ եթե նրանց մայրն ամուսնացած Է եղել Աբու Բաքր ալ Բաղդադիի՝ ահաբեկչի հետ… Մի՞թե երեխան մեղավոր Է դրա համար»,-նշել Է 28-ամյա ադ Դուլեյմին:
Կինը նշել Է, որ իր համար տհաճ Է այն փաստը, որ իրեն հիշում են բացառապես որպես ԻՊ-ի ահաբեկիչների պարագլխի նախկին կին: «Ո՞րն Է իմ մեղքը, եթե ես նրա հետ ամուսնացած եմ եղել 2008 թվականին: Մենք բաժանվել ենք: Ես եմ հեռացել նրանից, այլ ոչ թե հակառակը»,-ընդգծել Է նա, հավելելով, որ ինքը ոչ մի ընդհանուր բան չունի ահաբեկչության հետ:
Նույն այդ հարցազրույցում ադ Դուլեյմին պատմել Է ալ Բաղդադիի հետ իր կյանքի մասին: Նրա խոսքով՝ ինքն ամուսնացել Է «ընտանիք սիրող նորմալ մարդու հետ» եւ այն, թե ինչպես Է նա գլխավորել աշխարհում ամենավտանգավոր ահաբեկչական խմբավորումներից մեկը, իր համար հանելուկ Է:



