Արզուման Հարությունյանի որդին 40 հազար դոլարով ավտոմեքենա է գնել
ЭКОНОМИКАՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ, ԱԱԾ տնօրենի տեղակալի՝ Արզուման Հարությունյանի որդին՝ Հայկ Հարությունյանը, 2015թ. քսան միլիոն դրամով LEXUS LX 570 մակնիշի նոր ավտոմեքենա է գնել: Հատկանշական է, որ նրա կինը նախորդ տարի որպես նվիրատվություն հենց նույնքան գումար է ստացել:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնոժողովը հրապարակել է Հարությունյանի եւ նրա կնոջ 2015թ. տարեկան հայտարարագրերը: Հարությունյանը հայտարարագրել է վերոնշյալ մակնիշի ավտոմեքենան, 50 հազար դրամ արժողությամբ արժեթղթեր, 30 միլիոն 50 հազար դրամ արժողությամբ փոխառություններ եւ 25 միլիոն դրամի ու 25 հազար ԱՄՆ դոլարի չափով դրամական միջոցներ: Սրանից բացի՝ նրա մեկ տարվա աշխատավարձը կազմել է չորս միլիոն 691 հազար 625 դրամ:
Հարությունյանի կինը՝ Մանե Հարությունյանը, աշխատանք չունենալով հանդերձ, 15 հազար ԱՄՆ դոլար եւ 19 միլիոն 175 հազար դրամի չափով արժեթղթեր ունի: Բացի այդ, ինչպես վերեւում ենք նշել, նա 20 միլիոն դրամի չափով նվիրատվություն է ստացել:
Երեսունը չբոլորած Հայկ Հարությունյանն այս պաշտոնում է նշանակվել 2014-ին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան