Իրաքի խորհրդարանական հանձաժողովը մեղադրել է Թուրքիային
МЕЖДУНАРОДНОЕԻրաքի խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովը Թուրքիային մեղադրել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու մեջ:
Այս մասին հայտնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը:
Իրաքի խորհրդարանի այդ հանձնաժողովը նաեւ հայտարարել է, որ մոտ ժամանակում Իրաքի բանակը եւ «Հաշդ Շաաբի» կամավորական զինվորները «վերջ կդնեն» Իրաքի տարածքում գտնվող բոլոր թուրքական ուժերի գոյությանը:
Հանձնաժողովի անդամ Ֆալիհ Էլհազաալին հայտարարել է, որ Իրաքից թուրքերին վռնդելու միջազգային բոլոր պահանջներն ու քաղաքական լուծումներն անհաջողության են մատնվել: Նա համոզմունք է հայտնել, որ թուրքերին Իրաքի տարածք մտցրել են Արեւմուտքի «գործակալները», եւ այդ գործակալների նպատակը Իրաքի մասնատումն ու Թուրքիային մասնաբաժին տալն է:
«Իրաքցի ուժերի Մուսուլ մտնելուց հետո Թուրքիայի առաջ երկու այլընտրանք կմնա` հեռանալ Իրաքից կամ իրաքյան ուժերի կողմից հեռացվել Իրաքից: Մոսուլը պետք է ազատել ոչ միայն ԻՊ-ից, նաեւ` Թուրքիայից», -ասել է Ֆալիհ Էլիհազաալին:



