Հայ ըմբիշներից ակնկալում են օլիմպիական ուղեգրեր
СПОРТՍերբիայում ապրիլի 15-ից 17-ը կայանալիք եւ օլիմպիական վարկանիշ ունեցող մրցաշարին ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը կներկայանա մարտական կազմով: Վկայակոչելով Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային, տեղեկացնում է, որ 2016 թ. օգոստոսի 5-ից 21-ը Ռիոյում կայանալիք Ամառային օլիմպիական խաղերի մասնակցության վարկանշային միավորներ « համար կպայքարեն ազատ ոճային 5 առաջատար ըմբիշներ` Գառնիկ Մնացականյանը (57 կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Սուրեն Խաչատրյանը (74 կգ), Մուսա Մուրթազալիևը (86 կգ) ու Էդգար Ենոքյանը (97 կգ): 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն, ով ազատ ոճային ըմբիշներից առաջինն է Հայաստանի համար ուղեգիր նվաճել է, չի մասնակցի Սերբիայում կայանալիք մրցաշարին:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից «Արմենպրես»-ին տեղեկացրին նաեւ, որ ազատ ոճային ըմբիշների հետ Սերբիա կմեկնեն նաեւ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքական գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը եւ մարզիչ Հովսեփ Հովսեփյանը: Եվրոպա աշխարհամասի ազատ ոճի ըմբշամարտի վարկանիշային մրցաշարին լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները կստանան օլիմպիական ուղեգրեր:
Հետաքրքրական է, որ ապրիլի նույն օրերին Սերբիայում անցկացվելու է նաեւ Եվրոպա աշխարհամասի հունահռոմեական ոճի ըմբշամարտի վարկանիշային մրցաշարը, որին եւս կմասնակցեց ուժեղագույն հայ ըմբիշներ` Ռոման Ամոյան (59 կգ), Կարապետ Չալյան (75 կգ), Արթուր Շահինյան (85 կգ) և Էդգար Խաչատրյան (130 կգ): Մրցաշարին չեն մասնակցի հունահռոմեական ոճի ըմբիշներից Հայաստանի համար օլինպիական ուղեգիր արդեն նվաճած Միհրան Հարությունյանը (66 կգ) և Արթուր Ալեքսանյանը (98 կգ): Մարզիկների հետ Սերբիայում կլինեն նաեւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչն եր Սամվել Գևորգյանը և Էդուարդ Սահակյանը: