Իրանի վերաինտեգրումը համաշխարհային տնտեսությունում ժամանակ կպահանջի. Օբամա
МЕЖДУНАРОДНОЕՀամաշխարհային տնտեսությունում Իրանի վերաինտեգրացիան ժամանակ կպահանջի: Այս մասին Վաշինգտոնում միջուկային անվտանգության թեմայով գագաթնաժողովին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Վկայակոչելով РИА Новости-ին` այս մասին գրում է «Արմենպրես»-ը: «Միջուկային համաձայնության իրականացման ընթացքում նկատվել է էական առաջընթաց»,-ասել է նա: ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ Իրանը համաձայնության շրջանակներում իրականացրել է իր առանցքային պարտավորությունները:
Իրանը համաշխարհային տերությունների (ԱՄն, Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Գերմանիա) հետ 2015 թվականի հուլիսի 14-ին իրանական միջուկային ծրագրի շուրջ երկարատև բանակցությունների հետո եկել է պատմական համաձայնության: Դրա արդյունքում վերացվեցին մեծ թվով պատժամիջոցներ, որոնք Արևմուտքը կիրառում էր Իրանի տնտեսության նկատմամբ:



