Մոսկվաբնակ կինը պատուհանից ցած է նետել 2-ամյա որդուն
ОБЩЕСТВОՄոսկվաբնակ կինը, ով նախօրեին իր երկամյա որդուն նետել է վեցերորդ հարկի պատուհանից, խոստովանել է իր մեղքը: Նրան տեղափոխել են քաղաքի հիվանդանոց, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Հրատապ քննչական գործողությունների ընթացքում երեխայի ձերբակալված մայրը խոստովանել է, որ սպանություն է գործել», - ասել է ՌԴ քննչական կոմիտեի ներկայացուցիչը:
Շուտով նրան մեղադրանք կառաջադրվի և խափանման միջոց կկիրառվի:
ՌԴ ՔԿ ներկայացուցիչը հիշեցրել է, որ երեխայի մարմինը հայտնաբերելու փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասով (սպանություն): Ըստ քննիչների՝ հունիսի 3-ի կեսօրին 28-ամյա կինը նետել է պատուհանից իր 2013 թ. ծնված որդուն: Երեխան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է վնասվածքներից:
1
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
2
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
3
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
4
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
5
Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай



