Վթար Վանեւան գյուղում. Երեք վիրավոր
ОБЩЕСТВОԱպրիլի 2-ին, ժամը 13.50-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վանեւան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-21099» մակնիշի 35 LO 108 պետհամարանիշով (վարորդ՝ 1971 թ. ծնված Ն. Ս.) եւ «Օպել Աստրա G» մակնիշի 34 QT 595 պետհամարանիշով (վարորդ՝ 1990 թ. ծնված Հ. Մ.) ավտոմեքենաները, ինչի հետեւանքով Ն. Ս.-ը, Հ. Մ.-ը եւ «Օպել Աստրա G» ավտոմեքենայի ուղեւոր Վ. Պ.-ը (1990 թ. ծնված) տեղի ուժերով տեղափոխվել են Վարդենիսի ԲԿ:
Բժիշկները տուժածներ Ն. Ս.-ի եւ Հ. Մ.-ի վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Վ. Պ.-ի վիճակը` բավարար:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



