Թուրքական մամուլը հերքում է ԼՂՀ շուրջ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունները
МЕЖДУНАРОДНОЕԼՂՀ հետ Ադրբեջանի զինված ուժերի բախումների վերաբերյալ ադրբեջանական ստահոդ հաղորդագրությունները Թուրքիայում տիրաժավորում են միայն իշխանամետ ԶԼՄ-ները:
Ինչպես հաղորդում է ,Արմենպրես»-ը, թուրքական DemokratHaber-ը հայտնում է, որ սուտ են դուրս եկել ԼՂ-ի եւ Ադրբեջանի սահմանային գծում ընթացած բախումներում որոշ շրջանների Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու մասին ադրբեջանական ՊՆ-ի պնդումները:
Կայքը հայտնել է Ադրբեջանի եւ Թուրքիայի ԶԼՄ-ներում այդ մասին հաղորդագրությունները Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհանիսյանի կողմից կտրականապես հերքվելու մասին:
Կայքը մեջբերել է Արծրուն Հովհանիսյանի խոսքն այն մասին, որ Ադրբեջանն այդ կերպ ապատեղեկավություն է տարածում ներքին քաղաքականության մեջ սեփական հեղինակությունը չկորցնելու համար բախումներում կորուստները օրինական դարձնելու նպատակով:
Կայքը հայտնել է նաեւ, որ Արծրուն Հովհանիսյանը տեղական եւ միջազգային մամուլի կառույցներին զգուշացրել է ուշիմ լինել Բաքվի ապատեղակավտության հարցում:
«Ադրբեջանը սեփական զինուժի ուղղաթիռի` հայկական կողմից ոչնչացվելու եւ 12 զինծառայողների կորուստի լուրը հաստատել է միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանի Մի-24 խոցված ուղղաթիռի լուսանկարները հայտնվել են համացանցում», -գրել է թուրքական կայքը:
ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունն «Արմենպրես»-ին հայտնել է, որ ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը եւ օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ: Միայն Թալիշի ուղղությամբ ոչնչացվել է ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի առնվազն 20 զինվոր, Մարտակերտի ուղղությամբ` 2 տանկ, 2 անօդաչու թռչող սարք, իսկ հյուսիսային ուղղությամբ` 1 ուղղաթիռ: Հակառակորդը հարձակման թիրախ է դարձրել ոչ միայն ՊԲ բանակի դիրքերը, այլեւ` խորը թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը: Այս ուղղությամբ ՊԲ հակաիդայինների կողմից խոցվել է թշնամական մեկ ռազմական ուղղաթիռ եւ 2 տանկ:



