Ադրբեջանը շարունակում է հրետակոծել Մարտակերտը
ОБЩЕСТВОԱդրբեջանական զինուժն այս պահի դրությամբ «ՄՄ-21» Գրադ կայանքներով ու 152-մմ հրետանիով արկակոծում է Մարտակերտը:Այս մասին Մարտակերտ շրջկենտրոնից քիչ առաջ հեռախոսով հայտնեց Ստեփանակերտում գործող «Արցախպրես» լրատվական գործակալության թղթակիցը:
«Արցախպրես»-ի տեղեկացմամբ` թշնամու հրետակոծությունից շրջկենտրոնում վնասվել են առաձնատներ, ծառեր, ինչպես նաև քաղաքը սնուցող գազատար խողովակներ:
«Բնակիչները ապաստարաններում են, ամբողջությամբ խաթարված է շրջկենտրոնի խաղաղ կյանքը, ադրբեջանական կողմն այս պահին անընդհատ հրետակոծության տակ է պահում Մարտակերտ քաղաքը»,- նշել է «Արցախպրես»-ի թղթակիցը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



