Օդաչուն սարսափահար է եղել, երբ տեսել է օդում ճախրող շնաձկանը
ЛАЙФՆորզելանդական ավիաուղիների օդաչուն հանկարծակիի է եկել, երբ ինքնաթիռից 2,1 կմ հեռավորության վրա, օդում թռչող շնաձուկ է տեսել։
Օդաչուն պատրաստվել է վայրէջք կատարել Քրիստչըրչի միջազգային օդանավակայանում, երբ նկատել է, որ օդանավի ու շնաձկան հեռավորությունը զգալի կրճատվել է։
Հետագայում պարզվել է, որ «թռչող կենդանին» շնաձկան ձեւ ունեցող հսկա օդապարիկ է եղել։ Օդաչուն այդ մասին իմացել է միայն վթարային վայրէջքից հետո։
«Հատկապես չգիտեի ինչ ասել օդանավակայանի աշխատակիցներին, որոնք զարմացած հարցնում էին, թե ինչու՞ եմ վթարային վայրէջք պահանջում։ Եթե ասեի, որ օդում թռչող շնաձուկ եմ տեսել, դժվար թե նրանք ինձ ճիշտ հասկանային»,- ասել է օդաչուն։
Հավելենք, որ շնաձկան օդապարիկը Ծննդյան տոների առթիվ է պատրաստվել։
1
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
2
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян
5
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт



