Բակո Սահակյանն ընդունել է Ստեփանակերտ մեկնած երկրապահներին
ОБЩЕСТВОԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 4-ին ընդունել է «Երկրապահ կամավորականների միության» (ԵԿՄ) պատվիրակությանը՝ կազմակերպության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակին եւ վերջին զարգացումներին վերաբերող հարցեր: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից
Նախագահը նշել է, որ Պաշտպանության բանակն արդյունավետորեն իրականացնում է իր առաքելությունը՝ ապահովելով երկրի եւ ժողովրդի անվտանգությունը:
Բակո Սահակյանը բարձր է գնահատել «Երկրապահ կամավորականների միության» պատրաստակամությունը պաշտպանել հայրենի հողը՝ դա համարելով հայրենասիրության օրինակելի դրսեւորում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



