Ութ մարդ, այդ թվում՝ երեք երեխա է զոհվել Տոմսկի մարզում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով
МЕЖДУНАРОДНОЕՈւթ մարդ, այդ թվում՝ երեք երեխա է զոհվել Ռուսաստանի Տոմսկի մարզում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ՌԴ Հետաքննչական կոմիտեի տարածաշրջանային բաժնի մամուլի ծառայությունը:
«Նախնական տվյալներով՝ 2016 թվականի ապրիլի 3-ին Տոմսկի մարզի Մոլչանովյան շրջանի Մոլչանովո գյուղում ժամը մոտավորապես 22-ին տեղի է ունեցել փայտյա մասնավոր բնակելի տան բռնկում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Տեղում հայտնաբերվել են յոթ մարդու՝ երեք կանանց, երկու տղամարդու եւ 2006 եւ 1999 թվականներին ծնված երկու երեխաների դիեր: 2000 թվականին ծնված եւս մեկ երեխա մահացել է վերակենդանացման բաժանմունքում:
Հրդեհի պատճառ կարող էր դառնալ կարճ միացումը: Այդ մասին հայտնել է Մոլչանովյան շրջանի ղեկավար Վլադիմիր Կիսելյովը:
«Հետաքննչական բաժինն աշխատում է բացահայտել պատահածի պատճառները, նախնական պատճառը կարճ միացումն է: Սա ամենանախնական վարկածն է»,- ասել է նա, հայտնել Է ՏԱՍՍ-ը:



