Պակիստանում մոլեգնող ջրհեղեղն առնվազն 49 մարդու կյանք է խլել
МЕЖДУНАРОДНОЕՊակիստանի հյուսիս-արեւմուտքում առնվազն 49 մարդ է զոհվել հորդառատ անձրեւներից առաջացած ջրհեղեղի հետեւանքով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով LifeNews-ին, ջրի ծանրության տակ փլուզվել են տասնյակ տների տանիքներ, իսկ շուրջ հիսուն շենքեր քշվել-տարվել են ջրի հորձանքով: Տեղատարափ անձրեւները սողանքներ են հրահրել Կարակորումյան ավտոխճուղում՝ Չիլաս եւ Գիլգիտ քաղաքների միջեւ:
Նշենք, որ Պակիստանում բավականին հաճախ են նման մասշտաբի ողբերգություններ լինում: Այսպես, անցյալ տարի անձրեւների սեզոնում հեղեղումները 81 մարդու կյանք էին խլել, հարյուրավոր բնակիչներ անհայտ կորած են համարվում: Անցած ամսին հորդառատ անձրեւների պատճառով 121 մարդ էր զոհվել, եւս 124 բնակիչներ վերքեր էին ստացել, ավերվել կամ մասնակիորեն վնասվել էր 852 բնակելի շենք:
1
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
2
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
3
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
4
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
5
Стартовал финальный этап турнира Junius



