Հայ ֆուտբոլիստները հուսալի խաղ են ցուցադրում արտերկրի թիմերում
СПОРТՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամները մասնակցել են իրենց թիմերի հերթական խաղին: «Արմենպրես»-ը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ին իրենց թիմերի կազմում ելույթներ են ունեցել պաշտպան Հովհաննես Համբարձումյանը եւ Հրայր Մկոյանը, ինչպես նաեւ հարձակվող Արթուր Սարկիսովը:
Իրանի առաջնության հերթական տուրում Մկոյանի «Էսթեղլալը» հյուընկալվելիս ոչ-ոքի է խաղացել: Հայ ֆուտբոլիստը մասնակցել է իր թիմի ամբողջ հանդիպմանը` աչքի ընկնելով հուսալի խաղով: Այս պահին Մկոյանի թիմը գլխավորում է Իրանի առաջնության մրցաշարային աղյուսակը:
Մակեդոնիայի առաջնությունում հանդես եկող Համբարձումյանը իր թիմի` «Վարդարի» հետ 1-0 նվազագույն հաշվով հաղթանակի է հասել: Հայաստանի հավաքականի անդամը մասնակցել է ամբողջ խաղին: Համբարձումյանի հետ միեւնույն թիմում հանդես եկող Արտակ Դաշյանը չնայած հայտավորված էր հանդիպմանը, սակայն այդպես էլ ինքնադրսեւորվելու ժամանակ չստացավ: Հաղթանակից հետո «Վարդարը» շարունակում է գլխավորել մակեդոնական առաջնության մրցաշարային աղյուսակը:
Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության հերթական տուրում «Վոլգան», որի կազմում իր մշտական տեղն ունի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարկիսովը, մրցակցի հարկի տակ 2-1 հաշվով հաղթանակի է հասել «Ֆակելի» դեմ խաղում: Հայ հարձակվողը մասնակցել է իր թիմի ամբողջ խաղին` աչքի ընկնելով թիմային արդյունավետ գործողություններով: Չնայած այս հաղթանակին` «Վոլգան» շարունակում է անկայուն հանդես գալ. թիմը 39 միավորով Առաջին դիվիզիոնի առաջնության մրցաշարային աղյուսակում ընդամենը 10-րդն է: